Ճապոնիայում սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Առնվազն 15 մարդ է զոհվել հուլիսի 4-ին Ճապոնիայի կենտրոնական մասի Ատամի քաղաքում սողանքի հետեւանքով, հաղորդում է NHK-ն:
Սողանքի վայրում շարունակվում է փրկարարական գործողությունը, դեռեւս անհայտ կորած է համարվում 14 մարդ: Իշխանությունները փորձում են պարզել՝ շաբաթ հայտնաբերված մարմիններն արդյո՞ք պատկանում են նրանց: Ավելի վաղ ստացվել է տեղեկատվություն 10 զոհերի մասին: Փլուզվել է 130 տուն:
Ավելի քան 470 մարդ է հարկադրաբար տեղահանվել եւ բնակվում է հյուրանոցներում:
37 հազար բնակչություն ունեցող Ատամիում սողանքը տեղի է ունեցել հուլիսի 4-ին: Սողանքի պատճառը հորդառատ անձրեւներն էին, որոնք մի քանի օր շարունակ տեղում էին Ճապոնիայի կենտրոնական եւ արեւելյան շրջաններում: Առանձին վայրերում երկու օր շարունակ տեղացել են 400-600 մմ տեղումներ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...