Թուրքիան քննադատել է ԵՄ դատարանի՝ հիջաբ կրելու մասին որոշումը
Թուրքիան քննադատել է Եվրամիության բարձրագույն դատարանի որոշումը, որը թույլ է տալիս գլխաշորերի արգելքը որոշակի պայմաններում՝ գնահատելով այն՝ որպես կրոնական ազատությունների խախտում եւ հավելելով, որ այդ քայլը կխորացնի Եվրոպայում մահմեդականների նկատմամբ նախապաշարմունքները, հաղորդում է Reuters-ը:
ԵՄ Լյուքսեմբուրգի դատարանը (CJEU) վճռել է, որ ընկերությունները կարող են արգելել աշխատակիցնրեին կրել գլխաշոր որոշակի պայմաներում, որոնց դեպքում հաճախորդներին անհրաժեշտ է ցուցադրել չեզոքություն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ որոշումը աճող իսլամաֆոբիայի նշան է, երբ Եվրոպայում մահմեդական կանայք ենթարկվում են ավելի մեծ խտրականության իրենց կրոնական համոզմունքների պատճառով:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի տնօրեն Ֆահրեթին Ալթունը դատապարտել է այդ քայլը՝ հայտարարելով, որ դա սխալ որոշում է եւ ռազիմն օրինականացնելու փորձ է:
Խոսքը հիջաբի մասին է, որն ավանդական գլխաշոր է, որով ծածկում են գլուխն ու ուսերը, եւ որը երկար տարիների ընթացքում տարաձայնությունների պատճառ է դարձել ամբողջ Եվրոպայում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...