Լիսաբոնի օդանավակայանում աշխատակիցների գործադուլի պատճառով չեղարկվել է 200 չվերթ
Երկու հարյուր չվերթ է չեղարկվել Լիսաբոնի օդանավակայանում հուլիսի 17-ին օդանավակայաններ սպասարկող Groundforce ընկերության աշխատակիցների երկօրյա գործադուլի պատճառով: Չվերթները չեղարկվել են, հավանաբար, մինչեւ ակցիայի ավարտը կիրակի երեկոյան, հայտնել է ընկերությունը, որը ղեկավարում է Պորտուգալիայի օդանավակայանները, հաղորդում է Reuters-ը:
Օդանավակայանները սպասարկելու գծով Տեխնիկների արհմիության ներկայացուցիչը հայտնել է, որ աշխատակիցների շուրջ 100 տոկոսը մասնակցել է գործադուլին շաբաթ երկրի ամենածանրաբեռնված օդանավակայանում:
Groundforce-ի աշխատակիցները պահանջում են, որ ընկերությունը, որն ունի ֆինանսական դժվարություններ կորոնավիրուսի համավարակի պատճառով, վճարի աշխատավարձերն ու արձակուրդայիններն այս տարի առանց ուշացումների:
TAP պորտուգալական ավիաընկերությունն առաջարկել է գումար առանձնացնել, որն անհրաժեշտ է Groundforce-ի համար իր աշխատողների արձակուրդայինները վճարելու համար, սակայն առաջարկը մերժվել է ղեկավարող ընկերության կողմից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...