Մուլտֆիլմը, որի վրա աշխատում է Մեգան Մարքլը, հիմնված կլինի նրա կյանքի իրական իրադարձությունների վրա
Օրեր առաջ հայտնի է դարձել, որ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն աշխատում է Netflix սթրիմինգային ծառայության նախագծի վրա, որի հետ դուքսերը բազմամիլիոնանոց պայմանագիր ունեն։ Արքայազն Հարիի կնոջից բացի՝ նախագծի պրոդյուսերն է Էլթոն Ջոնի զուգընկերը՝ Դեւիդ Ֆերնիշը։ Նրա խոսքով՝ մուլտսերիալը կենտրոնացած կլինի 12-ամյա աղջկա կյանքի վրա, որը փորձում է «հաղթահարել ամենօրյա դժվարություններ»։
«Մեգանը՝ Սասեքսի դքսուհին եւ ես հետաքրքրված ենք՝ ցանկացած տարիքի գլոբար լսարանին հասցնել ամբողջ աշխարհից նշանավոր կանանց ոգեծնչող եւ դրական պատմությունները»,- ասել է Դեւիդը։ Նա նաեւ նշել է, որ նախագծի վրա աշխատանքը սկսվել է որոշ ժամանակ առաջ։
Ավելի ուշ Daily Mail-ի լրագրողներին հայտնի է դարձել, որ նախագիծը ստացել է «Pearl» աշխատանքային անունը։ Մուլտերիալի գլխավոր հերոսուհու անունը Փերլ է, որը թարգմանվում է որպես Մարգարիտ։ Հետաքրքիր է, որ Մեգան անունը ուելսյան է, եւ այն եւս նշանակում է Մարգարիտ։
Նյութի հեղինակների կարծիքով՝ Մեգանը որոշել է անձամբ դառնալ հերոսուհու նախատիպը։ Ընդ որում, սա առաջին անգամը չէ, երբ դքսուհին պրոֆեսիոնալ նախագծերի համար ոգեշնչվում է անձնական կյանքից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...