Պատերազմը սեքսի նման է կա՛մ պետք է համաձայնություն տանք դրան, կա՛մ բռնաբարվենք. Վովա Վարդանով
Մենք կարող ենք երկկողմանի հարված հասցնել թուրքական զորամիավորումներին, որոնք տեղակայված են ՀՀ-ի և Արցախի միջև, և դա բնավ էլ քիչ չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը։
Նրա խոսքով, որքան էլ թշնամին Քարվաճառի և Բերձորի իր խմբավորումներն ուժեղացնի, այդուհանդերձ, երկկողմանի հարվածի տակ ընկնելով շատ բարդ իրավիճակում է հայտնվելու, մանավանդ եթե դու նախաձեռնող կողմ լինես, ինքը չի իմանալու, որ կողմից ես պատրաստվում իրեն վերցնել շրջափակման մեջ:
«Այնքան էլ այդպես չէ, որ Քարվաճառն ու Բերձորը վերցնելով թշնամին անխոցելի է և մեզ վրա ունի շատ լուրջ առավելություն: Այո, դրանք ողնաշարն են այս փոքր միջանցքի, որը ՀՀ է կոչվում, նկատի ունեմ Մեծ հայքը, այո, Քարվաճառն ու Բերձորն այսօր վիրուսի մեջ են, բայց դա չի նշանակում որ ցանկացած պահի, մենք այն չենք կարող ոչնչացնել, մնում է ցանկանանք կոտրել թշնամու մեջքը, ու եթե նույնիսկ ռեսուրս էլ չունենք, օր առաջ պետք է լծվենք այդ ռեսուրսը ստեղծելուն», - ընդգծել է ռազմական գործիչը ու ավելացրել. «պատերազմը սեքսի նման բան է, փոխադարձ համաձայնություն է պետք որպեսզի դադարի, իսկ եթե պատերազմ սկսելու ցանկությունը միակողմանի է, այն վերածվում է բռնաբարության, հիմա մենք ուզում ենք բռնաբարվե՞նք: Եթե ոչ, ապա պետք է պատրաստվել»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ