«Ափալ-թափալ» օրենքներ են ընդունում. Ո՞ր իմքայլականները կողմ չքվեարկեցին աղմկոտ նախագծին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց օրենքի նախագիծը, որով իշխանական պատգամավորներն առաջարկում են հնգապատկել պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումը՝ դարձնելով 250 հազար։ Իշխանական պատգամավորները ջանասիրաբար փորձում էին համոզել, որ 50 հազար դրամը քչություն է անում, պատգամավորները չեն կարողանում մարզեր այցելել, ծանոթանալ բնակիչների խնդիրներին եւ այլն։
Մինչդեռ մենք հիշում ենք, որ անգամ պատերազմի ժամանակ իմքայլականների Արցախ մեկնումը ձեւակերպվում էր որպես գործուղում, եւ բյուջեից էին ապահովում թե՛ ճանապարհի, թե՛ գիշերակացի ու հյուրանոցային ծախսերը։ Ավելին՝ անգամ սյունեցի պատգամավորներն իրենց հայրենի մարզ այցելությունները ձեւակերպում էին որպես գործուղում, եւ պատգամավորները սեփական գրպանից ծախս չէին անում։
Ուշագրավ է, որ այս նախագծին կողմ չքվեարկեցին որոշ իմքայլական պատգամավորներ, հիմնականում նրանք, ովքեր դուրս են մնացել ՔՊ ցուցակից եւ այլեւս պատգամավոր չեն լինելու՝ Եղիշե Սողոմոնյան, Աննա Կարապետյան, Արտակ Մանուկյան, Արթուր Մանուկյան, Տաթեւիկ Հայրապետյան։ Նրանք ներկա էին դահլիճում, բայց չքվեարկեցին:
Իսկ Կոտայքից ընտրված Լիլիթ Ստեփանյանը թեպետ լինելու է հաջորդ խորհրդարանում, սակայն կրկին բոյկոտեց քվեարկությունը: Ներկա գտնվելով հանդերձ՝ քվեարկությանը չմասնակցեցին նաեւ անկախ դարձած մի շարք երբեմնի իմքայլականներ՝ Գոռ Գեւորգյանը, Վարդան Աթաբեկյանը, Սոֆյա Հովսեփյանը։ Դեմ քվեարկած միակ պատգամավորը Նաիրա Զոհրաբյանն էր։
Ուշագրավ է, որ չնայած «Հայաստան» դաշինքի անդամ, գործող պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում էր, սակայն նույնպես չմասնակցեց քվեարկությանը։ 3 պատգամավոր էլ «Լուսավորից» էր ներկա, բայց նրանք էլ չքվեարկեցին։ Օրինագիծն անցավ 70 կողմ ձայնով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ