Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն՝ լավագույն հարձակվող
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի լավագույն հարձակվողի մրցանակը:
Մոնակոյում ընթացող Չեմպիոնների լիգայի վիճակահանության արարողության ընթացքում տեղի է ունենում նաեւ անցած մրցաշրջանի արդյունքում մրցանակների դափնեկիրների պարգեւատրությունը:
ՈւԵՖԱ-ի նախագահի հատուկ մրցանակին արժանացել է իտալական «Ռոմայի» լեգենդար ավագ, կարիերան ավարտած Ֆրանչեսկո Տոտին:
Չեմպիոնների լիգայի լավագույն դարպասապահի մրցանակին արժանացել է Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար խաղացող, իտալացի Ջանլուիջի Բուֆոնը: Լավագույն պաշտպան է ճանաչվել Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ավագ, իսպանացի Սերխիո Ռամոսը:
Լավագույն կիսապաշտպանի մրցանակը ստացել է Մադրիդի «Ռեալի» խորվաթ խաղացող Լուկա Մոդրիչը:
Վիճակահանությունն ու մրցանակաբաշխությունը շարունակվում է:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին