Արմեն Գրիգորյանի առջեւ խնդիր է դրված կործանել ԱԳՆ-ն (տեսանյութ)
Արդեն երկար ժամանակ ՀՀ ԱԳՆ-ն ղեկավար չունի, ինչի հետեւանքով տվյալ կառույցի գործունեությունը կաթվածահար է եղել: ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին որոշել են նշանակել արտաքին գործերի փոխնախարար եւ մի փոքր սպասել: Այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Փորձագետի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, սպասում են Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը: Նա ենթադրեց, որ Գրիգորյանին կնշանակեն ԱԳՆ ղեկավար: «Մինչ այդ նա կզբաղեցնի արտաքին գործերի առաջին տեղակալի պաշտոնը»,-նշեց նա:
Սարգսյանը հավելեց, որ նման քաղաքական նշանակումներ իրականացվում են շատ երկրներում: Փորձագետի կարծիքով՝ այս դեպքը տարբերվում է համընդհանուր ընդունված օրինակներից: Հիմնական պատճառը որպես կադր Գրիգորյանի ոչ պրոֆեսիոնալիզմն է:
«Երբ նրան նշանակեցին ԱԽ քարտուղար, նա իր աշխատանքով, ավելի ճիշտ՝ գործունեության բացակայությամբ, ապացուցել ոչ պրոֆեսիոնալիզմը: Նույնը կլինի, երբ նա նշանակվի ԱԳՆ ղեկավար: Նա դիվանագետ չէ եւ որեւէ կապ չունի դիվանագիտական գործունեության հետ»,-ասաց միջազգայնագետը:
Ավելի, Գրիգորյանը, Սուրեն Սարգսյանի խոսքով, կարող է Հայաստանի պատմության մեջ առաջին արտգործնախարարը դառնալ, ով կապ չունի արտաքին քաղաքականության գործունեության հետ: Դա, փորձագետի խոսքով, տրամաբանական է, քանի որ Գրիգորյանի առաջ խնդիր է դրված կործանել ԱԳՆ-ն բանակցային գործընթացից առաջ, որը կարող է սկսվել Երեւանի եւ Բաքվի միջեւ:
«Ես կզարմանայի, եթե նրա փոխարեն նշանակեին պատրաստված մեկին»,-եզրափակեց Սարգսյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ