Առուշ Առուշանյանի «գլուխն են կորցրել». ո՞ր շրջանակներն են Գորիսը նորից փորձում են վերածել կրիմինալ կենտրոնի
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Գորիս քաղաքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում կան վիրավորներ: Ըստ տեղեկությունների, «ռազբորկայում» ներգրավված են եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատները: Իսկ ընդհանրապես, «Փաստ» թերթի աղբյուրների համաձայն, վերջին օրերին Գորիսը վերածվել է յուրատեսակ «Սիցիլիայի»
Բանն այն է, որ, ըստ գորիսեցիների, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը մոտ տասն օր է ֆիզիկապես չի հասցնում զբաղվել քաղաքի բոլոր խնդիրներով, մասնավորաբար Գորիսում կարգ ու կանոն հաստատելու գործով, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ինչպես Սյունիքի այլ համայնքապետների, այնպես էլ Առուշանյանի նկատմամբ գործեր են «կարվում», իրավական գործընթացներ են սկսել: Արդյունքում, ըստ մեր տեղեկությունների, որոշ շրջանակներ Գորիսը նորից փորձում են վերածել կրիմինալ կենտրոնի:
Ըստ Գորիսի մեր աղբյուրների, հատկապես ակտիվացել են Շալունց ընտանիքը, Լիսկայի (Սուրեն Խաչատրյան) Կարենը, Մելոյի (Մելիքսեթ Պողոսյան) հարազատները, Մկրտչյանները և այլն: Գորիսեցիները մեր թղթակցին փոխանցել են, որ երեկոյան ժամը 6-ից հետո տանից դուրս գալ չի լինում, մարդիկ փակվում են իրենց տներում, որովհետև քաղաքում չափազանց վտանգավոր է շրջել: Մասնավորաբար, Գորիսի Թոզկապ հատվածում ամեն օր կռիվ անողների «հերթեր» են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ