Արմեն Գրիգորյանի նշանակումը համաձայնեցված է Ռուսաստանի հետ, հակառակ պարագայում արձագանքը չի ուշանա. Կարեն Քոչարյան
Արմեն Գրիգորյանին նշանակել Արտաքին գործերի նախարարի 1-ին տեղակալ նշանակելու Նիկոլ Փաշինյանը համաձայնեցված էր ՌԴ-ի հետ, - «Փաստինֆո»-ի եթերում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` նշելով, որ այս իշխանությունները պատկերավոր ասած զուգարան գնալիս էլ են ՌԴ-ից հարցնում։
Նրա խոսքով` ժամանակին ամբողջ աշխարհը էմբարգո ուներ Իրանի վրա, իսկ ՀՀ-ն հանգիստ համագործակցում էր: Այսինքն, երբ դու աշխարհի խոշոր կենտրոնների հետ խոսում ես ազնիվ, քեզ հասկանում են, իսկ երբ դու սկսում ես խաբել, կռուտիտ անել, գեղցու շուստրիություններ անել, այդ դեպքում չեն ներում երբեք:
«Եթե Արմեն Գրիգորյանի նշանակումը շուստրիություն լինի հաստատ ՌԴ-ից հարվածը կլինի, չկասկածեք, իսկ եթե հարված չլինի ուրեմն համաձայնեցված է», - նշել է նա։
Անդրադառնալով իշխանության ներսում տեղի ունեցող կադրային փոխատեղումներին ու դրանցից բխող ինտրիգներին` Քոչարյանը նշել է, որ այս առումով Փաշինյանը բավականին փորձառու է, քանզի եթե նրան հաջողվեց վերջին 8 ամիսներին պահել խմբակցությունը, ապա հիմա դժվար թե սայթաքի, բայց սա այժմ, իսկ հետագայում շատ դժվար է լինելու:
«Փաշինյանի իշխանությանը լավ ապագա մոտ ժամանակներս չի խոստանում և ներքին և արտաքին մի շարք գործոններով պայմանավորված», - նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ