Լեոնիդ Կալաշնիկովը «ծառայում է» Բաքվին. Ասում ենք «հաղորդակցություն», նկատի ունենք «միջանցք»
Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը խեղաթյուրում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության էությունը՝ վերագրելով դրան այն, ինչը գոյություն չունի:
«Սվոբոդնայա պռեսա»-յին տված հարցազրույցում Կալաշնիկովը, մասնավորապես, ասել է. «Զանգեզուրի միջանցքը նախատեսված է եռակողմ պայմանագրով, բայց հայերը պետք է թուրքերին ասեն. դուք եւս բացեք սահմանները, եւ մենք կսկսենք առեւտուր անել: Եւ Ադրբեջանը թող բացի սահմանները, այդ ժամանակ հայերը երկաթուղով կգնան Ռուսաստան: Ահա թե ինչն է հիմա հայերի համար կարեւոր:... Ես միշտ հետխորհրդային հանրապետությունների հետ հարցերի եռակողմ լուծման կոչ եմ արել, ինչի համար ինձ քննադատում էին Հայաստանում: Ինչպե՞ս, ինչու՞ դուք մեր կողմից չեք: Ես միշտ պատասխանում էի. ոչ մի Մինսկի խմբում դուք ձեր հարցերը չեք լուծի: Ոչ ամերիկացիներն են դրանում հետաքրքրված, ոչ էլ ֆրանսիացիները. նրանց պետք է վնասել Ռուսաստանին, նրանց ինչո՞ւ է հարկավոր հանգստացնել Հարավային Կովկասը»:
Մինչդեռ նշված հայտարարությունը տրանսպորտային հաղորդակցության բացում է ենթադրում եւ՝ նույնիսկ նոր հաղորդակցությունների ստեղծում, բայց՝ ոչ «միջանցքների»: 2020 թ. Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում ասվում է. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը կապաշրջափակվեն: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անկաշկանդ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության մարմինների կողմից: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունն Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...