Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից վիրահատությունից հետո
Հռոմի Ագոստինո Ջեմելիի անվան հիվանդանոցի բժիշկները չորեքշաբթի դուրս են գրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին աղիների վիրահատությունից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով TGcom24 հեռուստաալիքին։
Կիրակի օրը քահանայապետը ավանդական աղոթք ու քարոզ կարդաց՝ օրհնելով հիվանդանոցի պատուհանի մոտ հավաքվածներին։ Իտալական հեռուստատեսությամբ ավելի վաղ ցուցադրված կադրերում երեւում է, որ հիվանդանոցի ներսում, որտեղ Ֆրանցիսկոսը ողջունում էր բուժանձնակազմին եւ մյուս պացիենտներին, այդ թվում եւ մանկական բաժանմունքում, նա տեղաշարժվում էր անվասայլակով։ Ինչպես նշել են Վատիկանի աղբյուրները, քահանայապետի հայտնվելը հավատացյալների առջեւ կիրակի օրը արդեն ինքնին վիրահատությունից հետո նրա լիակատար վերականգնման նշան է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...