Թրամփը պատասխանել է Բայդենի «մեծ ստի» մասին խոսքերին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է պետության գործող նախագահ Ջո Բայդենի ելույթը ընտրական իրավունքների մասին՝ նորից ակնարկելով, որ բարձրագույն պաշտոնի մրցավազքի հաղթողին ճիշտ չեն որոշել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Բայդենն ասել է, որ 150 մլն մարդ է քվեարկել 2020թ. նախագահի ընտրություններում։ Խարդախությո՛ւն։ Ասենք, թե նա նկատի ուներ 150 մլն մարդու՝ հիմնվելով այն փաստի վրա, որ ես 75 միլիոն պլյուս ունեի, ստացվում է, որ ինքն էլ 75 միլիոն ուներ, 6 միլիոնով պակաս, քան ասել էին, թե նա ստացել է։ Եվ ի՞նչ է ստացվում։ Նրանք զիջել են 6 միլիոն ձա՞յն»,- ասվում է Թրամփի հայտարարությունում։
Բայդենը, ելույթ ունենալով ընտրական իրավունքների թեմայի վերաբերյալ, ասել է, որ ԱՄՆ նախագահի անցած ընտրությունները ենթարկվել են ամենամանրակրկիտ վերլուծության եւ կասկածներ չեն հարուցում ազնվության հարցում, իսկ այլ բան ասելը հայրենասիրություն չէ եւ «մեծ սուտ» է։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ չնայած կորոնավիրուսային սահմանափակումներին, ընտրություններին մասնակցել է ավելի շատ մարդ, քան երբեւէ։ Պարտված ընդդիմախոսին նա խորհուրդ է տվել չփորձել քանդել երկիրը սուտ մեղադրանքներով, այլ մեկ անգամ եւս փորձել իրեն ընտրարշավում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...