Անաստասիա Զավորոտնյուկի ծանոթները պատմել են դերասանուհու վիճակի վատացման մասին. նրան հայելի չեն տալիս
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի վիճակը վատացել է, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով արտիստի մտերիմների խոսքերը։
Զավորոտնյուկի մոտ ուժեղ թուլություն, հյուծվածություն են նկատվում, նա երբեմն բողոքում է գլխացավերից եւ ընդհանուր տկարությունից։ Ծանոթների խոսքով՝ դերասանուհու խոսքն այժմ «այնքան էլ կապակցված չէ», թեեւ հիվանդության հետեւանքով ինտելեկտը չի տուժել։
«Զավորոտնյուկն այն վիճակում չէ, որ երեւա հանրությանը։ Կյանքի համար պայքարը շարունակվում է»,- հայտնել է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի նախկին ռեկվիզիտոր Սվետլանա Վեսելյովան։
Ընդ որում, թերթի տեղեկություններով՝ Զավորոտնյուկը գիտակցություն ունի, սակայն ամեն ինչ «կարծես մշուշում լինի»։ «Անաստասիան սայլակի վրա է, քանի որ շատ հոգնում։ Սա առաջին դեպքը չէ, երբ վիճակը վատանում է։ Հիմա կրիտիկական ոչինչ չկա»,- հայտնել է երաժշտական պրոդյուսեր Օլեսյա Սազիկինան։
Զավորոտնյուկի հիվանդության մասին լուրերը տարածվել են նախորդ տարվա օգոստոսին։ Որոշ լրատվամիջոցներ գրում էին, որ նա ուղիղ քաղցկեղ ունի։ Դերասանուհու հարազատները երկար ժամանակ չէին մեկնաբանություն լուրերը, սակայն հետագայում հաստատել են, որ նրա մոտ գլիոբլաստոմա է հայտնաբերվել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...