Ռուսաստանը վճարել է Տաջիկստանում սահմանապահ ուղեկալի կառուցման համար
Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանին Ռուսաստանի մասնակցությամբ կկառուցվի ժամանակակից սահմանապահ ուղեկալ։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Աֆղանստանի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, բոլոր միջոցները նախագծի համար արդեն հատկացված են։
Ավելի վաղ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ոչինչ չի ձեռարկի Աֆղանստանի ուղղությամբ, քանի դեռ իրավիճակը «Թալիբան» շարժման (ՌԴ-ում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն) հետ կապված՝ զարգանում է միայն աֆղանական տարածքում։ Սակայն նա ավելացրել էր, որ Մոսկվայում անհանգիստ են Աֆղանստանին հարեւան Տաջիկստանի տարածք «անախորժությունների տեղափոխման» հնարավորությունից։
Իրավիճակն Աֆղանստանում հատկապես լարված դարձավ այն բանից հետո, երբ մայիսի 1-ին ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ երկրները սկսեցին զորքերի պաշտոնական դուրսբերումն աֆղանական տարածքից։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ամերիկյան բանակը երկրից ամբողջովին կհեռանա մինչեւ սեպտեմբերի 11-ը։ Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի անվտանգությունը ամերիկյան զորքերի հեռանալուց հետո ծրագրում է ապահովել Թուրքիան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...