Ակնհայտ է, որ այս իշխանությունը հողատու է․ Ի․ Սաղաթելյանը՝ «ցավոտ որոշումների» մասին
Առաջիկայում Հայաստանին սպասվող ցավոտ որոշումները այն բոլոր հարցերն են, որոնց մասին պարբերաբար խոսվում է՝ միջանցք, որին այսօր արդեն ճանապարհ են ասում, բայց մենք հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում, անկլավները, որոնց խնդիրը այսօր դրված է բանակցությունների սեղանին, և առհասարակ, Արցախի հարցն ու ճակատագիրը, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում։
«Ակնհայտ է, որ այս իշխանությունը հողատու իշխանություն է․ այս իշխանությունը 3 տարվա մեջ արեց այն, ինչ 30 տարվա մեջ թշնամին չկարողացավ մեր պետության ու ժողովրդի նկատմամբ անել։ Որքան էլ փորձեն նախկինների մեջ գտնել մեղավորներ, բայց փաստ է, որ այս աղետն ու դժբախտությունը տեղի է ունեցել այս իշխանության օրոք, և սրա և՛ մեղավորը, և՛ պատասխանատուն այսօրվա իշխանությունն է։ Այս ընտրությունների արդյունքները նրանք չեն կարող համարել հաղթանակ և համաձայնություն այսօրվա իշխանության հետ»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ զիջումների խնդիրը դրված է սեղանին, և Փաշինյանն էլ չի հերքել, այլ գնացել է և Տավուշում հայտարարել, որ անկլավների հարցը դրված է սեղանին։
«Եվ ծառայությունից ազատեց մեր ամենամարտունակ գեներալներից մեկին»,-հավելեց Վահե Հակոբյանը՝ հավանաբար նկատի ունենալով գեներալ Գրիգորի Խաչատուրովին։
Մանրամասն՝ տեսանյութում․


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ