Մոլդովայի ընտրություններում իշխող կուսակցությունը ստանում է 52 տոկոս
Կիրակի օրը Մոլդովայի խորհրդարանի արտահերթ ընտրություններում նախագահական Գործողության եւ համերաշխություն կուսակցությունը (ԳՀԿ) ստանում է 52.3 տոկոս, կոմունիստների եւ սոցիալիստների ընտրական բլոկը՝ 27.4 տոկոս, իսկ «Շոր» կուսակցությունը՝ 5.8 տոկոս: Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրությունների 99 տոկոսի մշակումից հետո:
Այդ տվյալների համաձայն՝ մնացած 18 կուսակցությունները եւ եւս մի ընտրական դաշինք չեն հաղթահարում շեմն ու չեն մտնում օրենսդիր մարմին: Քվեարկության ընթացքում ԿԸՀ-ն եւ դիտորդները չեն հայտնել խախտումների մասին, որոնք կարող են ազդել կամարտահայտման արդյունքների վրա: Վերջնական արդյունքներն ամփոփումից հետո դրանք կուղարկվեն հաստատման երկրի Սահմանադրական դատարան:
Խորհրդարանի լուծարումը նախաձեռնել է 2020-ի նախագահական ընտրություններում հաղթած արեւմտամետ քաղաքական գործիչ Մայա Սանդուն, ով իր ծրագրի համար աջակցության կարիք ունի նոր խորհրդարանի ու կառավարության կողմից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...