ՀԱՀ-ի ոստիկանությունը բերման է ենթարկել անկարգությունների 67 մասնակցի
Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ոստիկանությունը վերջին երկու օրվա ընթացքում բերման է ենթարկել 67 մարդու, որոնք մասնակցել են անկարգությունների եւ խանութների կողոպուտի մեջ, որոնք տեղի են ունեցել երկրի նախկին նախագահ Ջեյքով Զումայի ազատազրկման դեմ բողոքի ցույցերի ժամանակ:
«Քվազուլու Նաթալ եւ Գաութենգ շրջանների բոլոր ոստիկանական ծառայությունները գտնվում են բարձր պատրաստվածության մակարդակում, որպեսզի թույլ չտան բռնության գործողություններ եւ հակաօրինական վարքագիծ»,-ասվում է ՀԱՀ-ի ոստիկանության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ուրբաթ օրվանից հուլիսի 8-ին կալանավորված նախկին նախագահի կողմնակիցները փակել են Քվազուլու Նաթալ գավառի հիմնական ճանապարհները: Նրանք հայտարարել են «Ազատություն Զումային» արշավի մեկնարկի մասին եւ կոչ արել գավառի բնակչությանը միանալ նրանց բողոքի ակցիաներին: Շաբաթ գիշերը շրջանի ճանապարհներին այրվել է 25 բեռնատար, կողոպտվել են մի շարք խանութներ:
Կիրակի անկարգությունները տեղափոխվել են նաեւ Գաութենգ մայրաքաղաքային գավառ: 800 մարդուց բաղկացած խումբը հարձակվել է ոստիկանների վրա, մեկ իրավապահ ստացել է հրազենային վնասվածք, եւս երկուսը հոսպիտալացվել են: Ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունները բերման են ենթարկում կասկածյալներին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...