ՍԴ-ն շարունակում է քննել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու բողոքը. (տեսանյութ)
Սահմանադրական դատարանը այսօր` հուլիսի 10-ին, արդեն 3-րդ օրն է շարունակում է քննել «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը՝ ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Նիստին ներկա են Սահմանադրական դատարանի բոլոր ինը դատավորները: Որպես պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՀՌԱՀ-ը: Երրորդ կողմը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:
Նշենք, որ առաջին 2 օրերին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը 2 անգամ միջնորդություն ներկայացրեց որպես վկա հրավիրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ընտրությունների օրը հունիսի 20-ին նշանակելու հետ կապված մեկնաբանություն տալու համար, սակայն այս միջնորդությունները մերժվեցին:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Հայաստան» դաշինքը վիճարկում է ընտրություններին հաջորդած որոշման սահմանադրականությունը, օրինականությունը, ինչպես նաեւ առկա փաստական հանգամանքները: Հայտարարությունը բավականին ծավալուն է, պարունակում է գրավոր եւ վիդեո նյութեր: Վերլուծությունը հիմնված է 109 տեղամասերի արդյունքների վրա, վերաբերում է շուրջ 88 հազար ձայնի, որոնցից 4 հազարի մասով ստորագրություններ չկան: 30-40 ընտրատեղամասերում դաշինքի ներկայացուցիչները մատյաններ են գտել ընտրողների անուններով կրկնակի նույնական էջերով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ