Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի տնկած եղեւնին չորացել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հռոմի պապ Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսի՝ 2016 թվականի ապրիլի 24-26-ը Հայաստան կատարած այցը մեծ իրադարձություն էր մեր կյանքում։ Այն կրում էր «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը։ Այցի շրջանակներում Պապն այցելեց Գյումրի, որտեղ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Սուրբ պատարագ մատուցեց, Հանրապետության հրապարակում էկումենիկ արարողություն կատարեց եւ խաղաղության աղոթք հնչեցրեց։
Մայր Աթոռում եւս Սուրբ պատարագի արարողություն կայացավ, իսկ հունիսի 25-ին Հռոմի պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ տեղադրեց, էկումենիկ արարողություն ու սուրբ նահատակների բարեխոսության կարգ տվեց, Հիշողության պուրակում արծաթափայլ եղեւնի տնկեց, որի հուշատախտակին գրված է․ «Հիշողությունից բողբոջում է խաղաղ ապագան»: Այսօր այդ եղեւնին հիմնովին չորացել է, եւ դրանում մեծ խորհուրդ կա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ