Արման Բաբաջանյանն ուղղակի սպառնում է ՍԴ բոլոր դատավորներին. Հրավիրում եմ ՀՔԾ ուշադրությունը. Վարդեւանյան (տեսանյութ)
Ես այստեղ դիտավորություն այս պահին չեմ արձանագրի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ՍԴ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՍԴ-ն չքննեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վերաբերյալ իր միջնորդությանը, որով առաջարկվուևմ էր, որ նա չմասնակցի ընտրության արդյունքները վիճարկելու գործի քննությանը:
«Կարծես թե Վահե Գրիգորյանի մոտ նկատում եմ ՍԴ-ում գործերի քննության առանձնահատկությունների որոշակի պատըկերացման մի քիչ այլ մոտեցում կամ թերություն: Վերջինս մի քանի անգամ հղում արեց արձանագրությանը, այդ արձանագրությունը մնում է իրենց մոտ, դա մեզ չեն ուղարկում: Այսինքն մենք տեղյակ չենք՝ ինչ հարցեր են քննարկվել: Վերջինս պնդեց, որ մեր բարձրացված հարցերի վերաբերյալ մանրամասն քննություն կատարվել է ՍԴ աշխատակարգային նիստում: Դա դռնփակ նիստ է եղել, որին ես մասնակից չեմ եղել: ՍԴ-ն գտել է, որ անհնարինության հիմք առկա չէ, շատ լավ, ես որեւէ խնդիր չեմ տեսնում:
Այն, որ վերջինս կանխակալ վերաբերմունք ունի, գիտեն բոլորը, վստահ եմ՝ գիտի նաեւ ինքը, բայց ամեն դեպքում պրոցեսի ընթացքում է որոշվում անձի անհնարինությունը ֆիքսել, թե ոչ: Պրոցեսի արդյունքում չի ֆիքսվել, ոչինչ»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունենՍԴ-ից, Վարդեւանյանը պատասխանեց. «Մենք եկել ենք այն տրամադրվածությամբ, որ տեղի ունենա սահմանադրական արդարադատություն: Ես կարող եմ ասել, որ եթե նման նման ակնկալիք, տրամադրվածություն չունենայինք, չէինք ներկայացնի դիմում առհասարակ:
Ես քիչ առաջ ծանոթացա, թե ինչ էր կատարվում ՍԴ-ի առջեւ: Ես հրավիրում եմ ՀՔԾ-ի եւ դատախազության ուշադրությունը: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խոսում էր ՍԴ-ի մասին ուղղակի սպառնալիքներով: Ընդհուպ ասում էր, որ եթե անվավեր ճանաչվի, ապա դրա համար կլինեն իրավական հետեւանքներ եւ այլն: Եթե սա չէ ՍԴ-ի գորչծունեությանն ուղղակի միջամտելը կամ սպառնալիքներ ներկայացնելը, ես չգիտեմ, որն է: Ես հիշեցնեմ, որ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՔԾ-ն «Վիկիլիքիսի» նյութի հիման վրա, իբր ՍԴ գործունեությանը միջամտելու մեղադրանքով գործ էր հարուցել, հետո այն ուղարկել էր դատարան: Հիմա հետաքրքիր է, թե ինչ վարքագիծ են դրսեւորում, երբ մարդն ուղղակի սպառնում է ՍԴ բոլոր դատավորներին: Ես այս հարցը կբարձրաձայնեմ ՍԴ-ի նիստում»,-ասաց Վարդեւանյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ