Մադոննան Բրիթնի Սփիրսի նկատմամբ խնամակալությունը համեմատել է ստրկության հետ
Երգչուհի Մադոննան Ինստագրամյան էջում աջակցել է գործընկերոջը՝ Բրիթիր Սփիրսին, որը փորձում է ազատվել հոր խնամակալությունից։
62-ամյա աստղը պահանջել է Սփիրսին ետ տալ իր կյանքը։ «Ստրկությունն այնքան վաղուց է չեղարկվել։ Մահ ժլատ հայրիշխանությանը, որը դա կանանց հետ անում է դարերով»,- գրել է նա՝ նշելով, որ այն, ինչ տեղի է ունենում Սփիրսի հետ, մարդու իրավունքների խախտում է։ «Բրիթնի, մենք քեզ դուրս կհանենք բանտից»,- խոսոտացել է նա։
Հունիսի 23-ին Բրիթնի Սփիրսը հանդես է եկել Լոս ԱՆջելեսի Բարձրագույն դատարանում՝ կոչ անելով դադարեցնել հոր՝ Ջեյմս Սփիրսի խնամակալությունն իր նկատմամբ։ Երգչուհին դատարանին հայտնել է, որ բազմաթիվ հոգեբուժական զննություններ է անցել, բուժում ստացել եւ որ հայրը վերահսկողությամբ տրավմայի է ենթարկել իրեն։ 39-ամյա արտիստի խոսքով՝ հայրն իրեն պատժել է իր պահանջները կատարելուց հրաժարվելու համար, ինչի հետեւանքով ինքն իրեն «ստրկացած» է զգացել։
Սփիրսը նաեւ գանգատվել է, որ հնարավորություն չունի իրականացնելու իր ցանկությունները, օրինակ՝ աշխատանքային դադար վերցնել, ամուսնանալ կամ նորից երեխա ունենալ։ Բոլոր որոշումները կախված են եղել խնամակալից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...