Գերիներին մեծարելը, զուռնա-դհոլով դիմավորելը մի քիչ դեպրեսիա է առաջացնում. Վովա Վարդանով
Երբեք կողմ չեմ եղել, որ գերիները հալածվեն, որովհետև ստալինյան այդ մոտեցումները, որ ամեն հանձնված գերի դավաճան է, ծայրահեղականություն է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Վովա Վարդանովը։
Նրա խոսքով գերիներին մեծարելը, զուռնա-դհոլով դիմավորելը մի քիչ դեպրեսիա է առաջացնում։
«Որքանո՞վ ենք համոզված, որ ազգային անվտանգությունը հետո չի բացահայտի այդ դհոլ-զուռնայով ընդունվածները, որ գաղտնի կերպով չեն աշխատում հակառակորդի մոտ։ Դա էլ չէ՞ կարող է լինել։ Դեռևս 80-ականներին ասում էին, որ եթե հայտնվես հակառակորդի տարածքում, ինչ դեմ տան ստորագրելուց հետո, մի քիչ դիմադրելուց հետո կստորագրի։ Շատ արհեստական, ձևական ու սխալ է։ Բացի այդ դա ինչպե՞ս է ազդելու երիտասարդության վրա։ Հիմա այդ երիտասարդը հայրենիքը պաշտպանի՞, թե՞ հանձնվի, որ հետո նրան զուռնա-դհոլով դիմավորեն։ Մենք ու՞մ ենք դաստիարակում»,-նշեց Վովա Վարդանովը։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ