Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Իսրայելին կոչ են արել դադարեցնել ռազմական հարձակումը Սիրիայում
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) կոչ են արել Իսրայելին դադարեցնել ռազմական հարձակումը Սիրիայում։ Այս մասին ասվում է ՌԴ, Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների համատեղ հայտարարությունում՝ արված Սիրիայի վերաբերյալ Աստանայի ձեւաչափով միջազգային 16-րդ հանդիպման արդյունքների համաձայն։
«Դատապարտեցին Իսրայելի շարունակվող ռազմական հարձակումները Սիրիայում, որոնք խախտում են միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքը, Սիրիայի եւ հարեւան երկրների ինքնիշխանությունը, սպառնում տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, եւ կոչ արեցին դադարեցնել դրանք»,- ասվում է փաստաթղթում։
Կողմերը նաեւ համոզմունք են հայտնել, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի։ «Հաստատեցին իրենց հավատարմությունը կենսունակ եւ երկարաժամկետ քաղաքական գործընթացի առաջմղմանը, որն իրականացվում է հենց սիրիացիների կողմից ՄԱԿ աջակցությամբ, ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւին համապատասխան»,- նշված է հայտարարությունում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...