Բրիթնի Սփիրսի փաստաբանը հայտնել է խնամակալության գործից հեռանալու մասին․ դատարանում երգչուհին ասել է, որ նա իրեն խնդրել է «լեզուն ատամների տակ պահել»
Բրիթնի Սփիրսի փաստաբան Սեմ Ինգհեմը, որը, դատարանի նշանակմամբ, 2008թ․-ից ներկայացրել է երգչուհու շահերը խնամակալության գործում, դուրս է եկել գործից։ Այս մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով փաստաթղթերը, որոնք ներկայացվել են Լոս Անջելեսի Բարձրագույն դատարան։
Երգչուհու խնամակալության գործից դուրս գալու մասին Իգհեմի հետ միաժամանակ հայտնել է «Loeb & Loeb» իրավաբանական ընկերությունը։ Երկու որոշումներն էլ, ինչպես նաեւ «Bessemer Trust» ֆինանսական ընկերության համանման հայտարարությունը, որը ներկայացվել է նախորդ շաբաթ, այժմ պետք է հաստատի դատարանը։
Forbes-ի տվյալներով՝ Ինգհեմը մեկ ժամվա ծառայությունների համար 475 դոլար է վերցնում, իսկ Սփիիսի հետ 13 տարվա աշխատանքի ընթացքում միլիոններ է աշխատել։ Երչուհին դատարանում նշել է, որ փաստաբանն իրեն խնդրել է «լեզուն ատամների տակ պահել»։ «Սեմի հետ շաբաթվա ընթացքում խոսում էինք մոտավորապես երեք անգամ, մենք, կարծես, հարաբերություններ էինք կառուցել, բայց ես չեմ ընտրել նրան։ Ես կցանկանայի ինքնուրույն ընտրել փաստաբանի»,- հուլիսի 23-ին դատարանում հայտնել է Սփիրսը։
Բացի այդ՝ նա հայտարարել է, որ իրեն կա՛մ մոլորեցրել են, կա՛մ չեն հայտնել խնամակալության ռեժիմի հետ կապված իր իրավունքների մասին։
Ավելի վաղ երգչուհուց հեռացել է նրա մենեջերը՝ Լարի Ռուդոլֆը, որը հայտարարել է, որ Սփիրսը մտադիր է պաշտոնապես հետանալ բեմից։
Դատարանում Սփիրսը հայտնել է, որ «դժբախտ» է, իսկ իր կյանքը վերահսկող մարդիկ իրեն թույլ չեն տալիս եւս մեկ երեխա ունենալ եւ ամուսնանալ։ Երգչուհու խոսքով՝ իրեն նաեւ թույլ չեն տալիս նույն մեքենայով երթեւեկել ընկերոջ հետ։ Բացի այդ՝ ստեղծագործական դադարի մասին հայտնելուց հետո Բրիթնիին նրա կամքին հակառակ լիթիում են տվել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...