Լիտվան պատ կկառուցի Բելառուսի հետ սահմանին միգրանտներից պաշտպանվելու համար
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտարարել է Բելառուսի հետ սահմանին պատ կառուցելու մասին՝ ապօրինի միգրանտների հոսքի բազմակի աճի պատճառով, հայտնում է Reuters-ը:
«Սա հստակ նշան եւ որոշակի զսպիչ միջոց կդառնա նրանց համար, ով կազմակերպում է անօրինական միգրանտների հոսքը»,- ասել է Շիմոնիտեն եւ նշել, որ կառավարությունը պետական սահմանների պաշտպանության գործում նաեւ զինվորականների է ներգրավելու:
Երկրի իշխանությունները պատ կառուցելու մասին առաջին անգամ մտածեցին հունիսի կեսին՝ փախստականների հետ կապված խնդիրները լուծելու համար: Ենթադրվում էր, որ գիծը կամրապնդվի պարիսպի երկու շարքով, փշալարերով եւ ազդանշանային համակարգով: ՆԳՆ-ն նախագծի արժեքը 15 միլիոն եվրո է գնահատել:
Հուլիսի 2-ին Լիտվայի կառավարությունն արտակարգ ռեժիմ էր ներդրել՝ Մերձավոր Արեւելքից ապօրինի միգրանտների հոսքի պատճառով, որոնք Բելառուսի տարածքով մտնում են Բալթյան երկրներ: Ըստ լիտվացի սահմանապահների՝ ապօրինի ներգաղթյալների թիվը 2020-ի համեմատ աճել է ավելի քան տասն անգամ:
Ստեղծված իրավիճակում Վիլնյուսը մեղադրել էր պաշտոնական Մինսկին եւ անձամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ենթադրվում է, որ երկրի իշխանություններն իրենց ազգային տուրօպերատոր «Ցենտրկուրորտ» օգտագործում են Սիրիայից եւ Իրաքից լիտվական սահմաններ միգրանտներին տեղափոխելու եւ դրանով գումար են վաստակում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...