Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի կինը ստացված վնասվածքներից մահացել է հիվանդանոցում
Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի կինը՝ Մարտին Մոիզը, ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: Այս մասին չորեքշաբթի Twitter-ում հայտարարել է Telesur հեռուստաալիքը:
«[Նախագահի] նստավայրի վրա հարձակման ժամանակ ստացված վնասվածքներից մահացել է նաեւ Հայիթիի նախագահի կինը՝ Մարտին Մոիսը», - ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրի առաջին տիկինը տեղափոխվել է հիվանդանոց, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորվել էր երեքշաբթի գիշերն իր նստավայրի վրա անհայտ կողմից հարձակման արդյունքում: Հարձակման ընթացքում վիրավորվել էր նաեւ երկրի առաջին տիկին Մարտին Մոիզը, ով տեղափոխվել էր հիվանդանոց: Վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը բնակչությանը հանդարտության կոչ է արել՝ հավաստիացնելով, որ «երկրում անվտանգության ոլորտում իրավիճակը գտնվում է Հայիթիի ազգային ոստիկանության եւ Հայիթիի զինված ուժերի վերահսկողության տակ»: Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Ժոզեֆն ուղերձով կդիմի երկրի քաղաքացիներին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...