Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

BBC-ն ռեպորտաժ է նվիրել հայ գերիներին. ծեծը շարունակվել է չորս օր. յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով

BBC-ն ռեպորտաժ է նվիրել Ադրբեջանում պահվող հայ գերիներին: NEWS.am-ը հրապարակում է ռեպորտաժի մի մասը: 

«Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, սակայն մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուրյակ (հստակ ոչ ոք չգիտի) հայ զինծառայողներ արդեն մի քանի ամիս է՝ Բաքվի բանտերում են: Նրանք գրում են, որ իրենց հետ ամեն ինչ լավ է, սակայն նրանք, որոնց բախտ է վիճակվել վերադառնալ, պատմում են ծեծի եւ անմարդկային վերաբերմունքի մասին: Զինծառայողներին ծնողները միայն մի բան են խնդրում՝ վերադարձնել իրենց ամուսիններին, որդիներին եւ եղբայրներին: Սակայն Ադրբեջանում նրանց չեն համարում ռազմագերիներին, նրանց մեղադրում են տարբեր հանցագործությունների մեջ, որոնք, իբր, կատարվել են մինչեւ հրադադարի մասին համաձայնագրի կնքումը:

Սեդրակ Սողոմոնյանը եւ այլ զինվորականներ կանգնած են եղել Հադրութի Հին Թաղեր գյուղում: Այնտեղ հեռախոսակապը վատ է, տեղանքը՝ դժվարանցանելի: Պատերազմի վերջին գյուղը փաստացի գտնվել է առաջնագծում: Ըստ պայմանագրի՝ այդ հատվածում նոր գծում պետք է ռուս խաղաղապահներ լինել: Սակայն համաձայնագրի կնքման պահին եւ հետագա մի քանի օրը բավական շատ շփոթություններ են եղել: Ռուս խաղաղապահներն իրենց քարտեզներում նշել են. գյուղն անցել է Ադրբեջանին:

Չճանաչված ԼՂՀ-ում դեկտեմբերի 12-ի իրադարձությունները նկարագրում են այսպես. հայ զինվորականները կանգնած են եղել Հին Թաղերում, երբ գյուղին մոտեցել են ադրբեջանցիներ եւ նշել, որ տարածքն իրենց է պատկանում: Հայերը չեն համաձայնել: Հրաձգություն է սկսվել: Ուղիղ հարցին, թե ով է փաստացի այդ պահին վերահսկել այդ տարածքը, չի կարողացել պատասխանել Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը. «Կարծում եմ՝ այդ տարածքը վերահսկվում էր Հայաստանի կողմից, սակայն ես պետք է ճշտեմ»: Ադրբեջանը տեղի ունեցածն անվանում է հակաահաբեկչական գործողություն: Ռուս խաղաղապահները տեղի ունեցածից հետո արագ ուղղեցին իրենց քարտեզը՝ պատասխանատվության գոտում ավելացնելով Հին Թաղերը: Այժմ Բաքուն ձերբակալվածներին անվանում է «զինված խմբավորման անդամներ»: Արագ քրեական գործեր հարուցելով՝ ադրբեջանցի քննիչները որոշել են, որ հայերն «ապօրինի կերպով հատել են պետական սահմանը, պայթյուններ, հրդեհներ եւ այլ ահաբեկչական հարձակումներ կատարելով»:

Բաքվում չեն պատասխանել BBC-ի այն հարցին, թե քանի ՀՀ քաղաքացի է ձերբակալվել նման մեղադրանքներով:

Բաքվում անմարդկային վերաբերմունքի մասին պատմել են վերադարձած զինծառայողները:

Հակոբ Հովհաննիսյանը՝ լայն ժպիտով նիհար տղա, միագնամից խնդրում է չնշել իր անունն ու զգուշացնում. «Եթե ինչ-որ բանով կարող են վնասել այնտեղ գտնվող տղաներին, ապա նախընտրում են չխոսել…»: Հակոբը ծառայակիցների հետ շրջափակման մեջ է ընկել Մատաղիսում անցած տարի հոկտեմբերի 2-ին: Շրջափակումից դուրս գալ չի հաջողվել, եւ 20 օր անց նրանք գերի են ընկել:

«Մենք վստահ էինք, որ մեզ ծեծի կենթարկեն: Մենք ունեինք մեկական նռնակ: Սակայն մենք չկարողացանք մահանալ հերոսաբար: Երբ մենք գերի ընկանք, մենք նույնիսկ զարմացանք, որ մեզ հետ ոչինչ չարեցին: Հակառակը՝ ջուր էին տալիս, ծխախոտ հյուրասիրում: Սակայն երբ հասցրեցին Բաքու, հենց այնտեղ մեզ սկսեցին ծեծել»,-ասում է Հակոբը:

Նախ Հակոբը հայտնվել է Բաքվի ռազմական ոստիկանության բաժանմունքում: «Խցիկը մեծ էր: Սակայն մեզ պահում էին ձեռնաշղթաներով: Նախ խցիկում միայն մեկ ձերբակալված էր, ապա նրան տարան, եւ ես մենակ մնացի: Ծեծը շարունակվել է չորս օր. յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով: Զուգարան չէինք կարողանում գնալ: Ես չէի ուտում եւ չէի խմում երեք օր»:

Հինգերորդ օրը Հակոբին տեղափոխում են Ադրբեջանաի պետական անվտանգության ծառայության բաժանմունք, ծեծը նորից շարունակվել է:

«Ամեն օր մեզ հարցաքննում էին եւ կրկին ծեծում, սակայն արդեն ավելի ուժեղ: Հոկտեմբերի 29-ին մեզ 40 րոպե տեղափոխեցին բանտ, եւ ամբողջ ճանապարհին ծեծում էին»:

Հարցաքննության ժամանակ քննիչներին հետաքրքրել է տանկերի, Արայիկ Հարությունյանի բունկերի տեղը:

«Սակայն նրանք հասկանում էին…ուր եմ ես, ուր է Արայիկ Հարությունյանը…որտեղի՞ց պետք է իմանամ: Մեզ ասում էին, որ կնստեցնեն 25 տարի, իսկ մենք ասում էինք, որ մենք պարզապես ռազմագերիներ ենք»:

Աշնանը հայ զինծառայողների հետ կոշտ վերաբերմունքն ապացուցող տեսանյութեր տարածվեցին համացանցում: Իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը նայել է այդ տեսանյութերը, դատապարտել տեղի ունեցածն ու Բաքվին կոչ արել պահպանել միջազգային կոնվենցիաները: Իրավապաշտպանները նաեւ նշել են, որ տեսանյութում հայտնված որոշ մարդիկ հետագայում իրենց հարազատներին գրել են, որ նրանց հետ լավ են վարվել…Կարինա Սարգսյանը չի կարողանում ժպտալ: Նրա վառ ներկված դեմքի վրա խոշոր արցունքներ են հոսում: Զրույցի սկզբում նա խնդրում է ծխել, սրբում է արցունքները: Նա նստած է իր փաստաբանների կաբինետում, որոնք կազմում են ՄԻԵԴ դիմելու համար բողոքը: Նրա իրական անունը շատերին է հայտնի, սակայն նա խնդրում է չասել, չի ցանկանում, որպեսզի իր պատմությունը կրկին հիշեն հայկական ԶԼՄ-ները: Ժամանակին նրա պատմությունը քննարկվել է նաեւ Հայաստանի սահմաններից դուրս:

Տեսանյութում ծածկոցով փաթաթված կինը կանգնած է տան շեմին, երբ նրան են մոտենում երկու զինվորականներ. «Մենք ադրբեջանցի զինվորներ ենք, եկել ենք մեր հայրենիք»։ «Բարով եք եկել ձեր տուն»,- պատասխանում է հայուհին։

Երեւանում տեսանյութը անմիջապես անվանեցին կեղծ, անգամ կասկածում էին, որ տեսահոլովակի հերոսուհին ըստ էության գոյություն ունի։ Բայց ավելի ուշ պարզվեց, որ նա իրական մարդ է։

«Երբ ինձ գերի վերցրին, ասացին. պետք է ձերոնց տեղեկացնել, որ դու մեզ մոտ ես,- պատմում է կինը։- Բայց պետք է կարդալ այս տեքստը. «Բարի գալուստ ձեր տուն»։ Նրանք գտան մի ինչ-որ մառան, այնտեղ գտան ծածկոց, գցեցին վրաս։ Ես արդեն հազիվ էի կանգնում։ Նրանք ինձ վալերիանկա տվեցին խմելու։ Չնայած ես կասկածում եմ, որ դա վալերիանկա էր, որովհետեւ հանկարծ ամեն բան ինձ համար միեւնույնը դարձավ։ Պարզապես միեւնույնը»։

Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանը հայտարարեց, որ «մարտական գործողությունների գոտուց տարհանել է Ղարաբաղում ադրբեջանցի զինվորականների ազատագրած գյուղերից մեկի խանութի վաճառողուհուն»։ Բայց Կարինան տեղի խանութի վաճառողուհի չէր։

Դրանից ոչ շատ առաջ հայ զինծառայողների խմբի հետ նա եկել էր Ջեբրայիլ։ Մինչեւ առաջին պատերազմը քաղաքը ադրբեջանական յոթ շրջաններից մեկի կենտրոնն էր, բայց 1993թ. ադրբեջանական բնակչությունը ստիպված հեռացել էր շրջանից, եւ փաստորեն այստեղ մնացել էին միայն ավերակներ ու հայկական գյուղերի մարտական դիրքերը։ Անցած տարվա աշնանը այս վայրերի համար դաժան մարտեր էին մղվում, մինչեւ որ հոկտեմբերի 4-ին Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ քաղաքը ադրբեջանցիները վերցրել են։ Ջեբրայիլի գրավումը դարձավ բեկումնային ռազմական հակամարտությունում եւ զգալի առավելություն տվեց Բաքվին։

Երբ Կարինա Սարգսյանը (ինքն իրեն բուժքույր է անվանում) հոկտեմբերի 2-ին եկել էր Ջեբրայիլ, մարտերն ընթանում էին ամբողջ թափով։

«Ես զինվորական մարդ եմ, ինձ համար սա երրորդ պատերազմն է։ Երբ ես եկա, այնտեղ շատ վիրավորներ կային, շատ դիակներ։ Եվ պետք էր առաջին օգնություն ցուցաբերել, որպեսզի հետո տղաներին ուղարկեինք հոսպիտալ։ Այստեղ էլ ես հաջողեցրի հիվանդանալ թոքերի բորբոքմամբ։ Եվ երբ նահանջելու ժամանակը եկավ, ես հասկացա, որ ծանր քաշիս, այտուցների եւ հիվանդության պատճառով պարզապես չեմ կարող լեռներ հեռանալ»։ Սարգսյանը մնում է մենակ։

Երեք օր Կարինա Սարգսյանը անցկացրել է շրջապատման մեջ։ Հետո դուրս է եկել դեպի ճանապարհ, քիչ թե շատ հարթ, եւ առաջ գնացել։ Մի քանի կիլոմետր լեռնային արահետի շրջադարձում ձայներ է լսել։ Ադրբեջանցիներ են։ Կինը թաքնվել է ձորակում, եւ նրան չեն նկատել։ Նա գիտեր, որ ձորակից երեք կիլոմետր հեռու հայկական հոսպիտալն է։ Ձորակներով անցնելով ու շրջանցելով ադրբեջանցի զինվորներին՝ նա հասել է իրեն անհրաժեշտ շենք։ Բայց այնտեղ արդեն մարդ չկար։ Տարածքն անցել էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։

Նախկին հոսպիտալից ոչ հեռու ամայի խանութն էր։ Երկու ոչ մեծ շինություն, մեկը՝ տաղավարներով, մյուսը՝ օժանդակ։ Կարինան թաքնվեց օժանդակ շինությունում։ Մի քանի անգամ խանութ են մտել զինվորականներ, թեյ, սուրճ, ծխախոտ, թխվածք ու ջուր վերցրել։

«Բայց ինչ-որ պահի ես, հավանաբար, քնել եմ։ Եվ նրանք իմ խռմփոցից հասկացել են, որ օժանդակ շինությունում մեկը կա։ Ինձ սկզբում ծեծեցին հատակի փայտով։ Հետո, երբ ասացի, որ հանձնվում եմ, ինձ դուրս քաշեցին, բռնեցին մազերիցս, սկսեցին քարշ տալ այս ու այն կողմ, շորերս պատառոտել, ձեռք գցել։ Եվ կիսամերկ վիճակում 800 մետր աքացիներով քշեցին ինձ։ Չեք պատկերացնի. երբ դեպի քեզ են մեկնվում այդ բոլոր գարշահոտ ձեռքերը, եւ դու ոչինչ անել չես կարող»,- պատմում է կինը։

Հետո եկավ «գլխավորը»՝ Իբրահիմը։ Կոչումն ու ազգանունը Կարինան չի հիշում։ Նա արգելեց զինվորականներին ձեռք տալ կնոջը։ Դրանից հետո էլ նկարահանվեց հանրահայտ տեսանյութը, որտեղ Կարինան ողջունում է ադրբեջանցի զինվորականներին իրենց տանը։

Կինը զինվորական հագուստով չէր, եւ Իբրահիմը հավատաց, որ նա տեղի բնակչուհի է։ Կարինային տարան Բաքու, հիվանդանոց պառկեցրին բուժզննման, անգամ գրանցեցին ծեծի հետքերը։ Հիվանդանոցում Կարինային այցելության եկան ինչ-որ կանայք ադրբեջանական իրավապաշտպան կոմիտեից։ Գերուն մեքենա նստեցրին, պտտեցրին քաղաքում, ցույց տվեցին ծովափը, կերակրեցին կուտաբով ու փախլավայով տեղի սրճարանում։

«Իսկ հետո նրանք ասացին, որ պետք է հանդես գալ մամուլի ասուլիսում։ Նրանք ինձ տվեցին տեքստը, որը պետք էր կարդալ։ Ադ տեքստում ես մեղադրում էի Հայաստանը ագրեսիայի եւ հնարավոր բոլոր մեղքերում։ Իսկ վերջում պետք է ասեի, որ ոչ մի պատերազմ չենք ուզում, եւ Փաշինյանն է, որ հրաման է տվել հավաքել տղամարդկանց ու ուղարկել պատերազմ»,- շարունակում է նա։

Մամուլի ասուլիսից հետո Կարինային նորից հիվանդանոց են տանում։ Նույն օրվա երեկոյան ադրբեջանցիները պարզում են, որ կինը պարզապես խաղաղ բնակչուհի չէ։ Այդ պահից Կարինային տանում են մեկուսարան։ Սկսվում են հարցաքննությունները։

Հարցաքննություններից մեկի ժամանակ կինը հրաժարվում է խոստովանել, որ ծանոթ է հայկական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներից մեկի հետ։ «Դրա համար ես ապտակներ ստացա։ Ես հանգիստ ընդունեցի դրանք, չբղավեցի, որովհետեւ գիտեի, որ հարեւան խցերում մեր տղաներն են նստած»։

Խուցը, որտեղ պահում էին Կարինային, չորս մետրը չորսի վրա էր։ Երկու մահճակալ։ Առաջին իսկ օրը մահճակալը կնոջ քաշի տակ կոտրվեց, եւ մի քանի օր նա քնել է հատակին։ Կերակրում էին, բայց «դա կերակուր անվանել չի կարելի»։

Խցի հարեւանուհին տարեց հայ կին էր, որը ցնցվում էր ամեն մի շրշյունից, իսկ երբ բացվում էր դուռը, մտածում էր, որ եկել են իրեն սպանեն։ Ծեր կնոջ բախտը բերեց՝ նրան հանձնեցին Երեւանին շատ ավելի շուտ։ Կարինան ասում է, որ երբ տատիկին տարան, նա ազատություն զգաց. «Նրա հետ ինձ համար շատ դժվար էր։ Առանց այդ էլ նյարդերս լարված էին։ Իսկ նրա հետ կողքիդ անընդհատ ինչ-որ մեկը կար. «Օյ-օյ-օյ»։ Փորձում ես հետ մղել այդ միտքը, իսկ քեզ մշտապես այդ մասին հիշեցնում են»։

Դեկտեմբերին Կարինային հանձնեցին Հայաստանին։ Հայրենի գյուղում նրան դիմավորեց Պուշոկը՝ միակ կենդանի էակը ընտանեկան տանը։ Հիշելով սիրելի կատվի մասին՝ Կարինան առաջին անգամ ժպտում է։

Ամբողջ հունիսին Բաքվում շարունակվել են դատական նիստերը այն մարդկանց գործերով, որոնց Ադրբեջանը անվանում է ահաբեկիչներ, իսկ Հայաստանը՝ ռազմագերիներ։ Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը պնդում է. չնայած զինծառայողներին բռնել են եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, հակամարտությունը Ղարաբաղում ըստ միջազգային նորմերի կրում է անավարտի կարգավիճակ։ Հետեւաբար, Հայաստանն իր քաղաքացիներին համարելու է ռազմագերիներ։ Բաքվում վերջին հակամարտության ակտիվ փուլը համարում են ավարտված, ինչպես նաեւ վկայակոչում են, որ միջազգային իրավունքը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք։

Միջազգային կազմակերպությունները ջանում են խուսափել «ռազմագերի» տերմինից նրանց հանդեպ, ովքեր չեն հայտնվել «բոլորին բոլորի դիմաց» փոխանակման տակ համաձայնագրի ստորագրումից հետո, բայց ընդունում են, որ Ադրբեջանում բանտարկված են նաեւ զինծառայողներ։

Հունիսի կեսին 15 զինծառայողների հաջողվեց վերադառնալ հայրենիք։ Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանին Բաքուն Երեւանին հանձնեց մարդկանց, իսկ Երեւանը՝ Լեռնային Ղարաբաղի ականապատման քարտեզները։

Այդ քարտեզներում մոտ 100 հազար ականի տեղն է Աղդամի շրջանում, որն այժմ վերահսկվում է Ադրբեջանի կողմից։ Դեռեւս ձմռանը Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը (АНАМА) դժգոհել էր այդ քարտեզների բացակայությունից։ Չիմանալով ականների գտնվելու տեղը՝ մի մարդ կարող է օրական վնասազերծել միայն 25 քառակուսի մետր տարածք։ Միայն Աղդամի շրջանի ականազերծման վրա Ադրբեջանին կպահանջվեր 10 տարի։

Հուլիսի սկզբին Բաքուն «որես մարդասիրական քայլ» Երեւանին հանձնեց եւս 15 գերի։ Այս անգամ փոխանակեցին Ֆիզուլիի եւ Զանգելանի շրջանների ականադաշտերի քարտեզներով։

Մարդկանց փոխանակումը ականների մասին տեղեկատվությամբ գերիներին ու նրանց հարազատներին անազնիվ, բայց խնդրի լուծման անխուսափելի ճանապարհն է թվում: