Ռուսական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել ԵԱՀԿ ԽՎ նիստին
Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի գլխավորած ռուսական պատվիրակությունը որպես բողոքի նշան լքել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նիստը՝ վեհաժողովի անդամների կողմից կանոնակարգի խախտման հետ կապված, հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Եթե ցանկանում եք աշխատել կանոններով, ապա պետք է հետեւել դրանց: Եթե չեք ցանկանում աշխատել կանոններով, ցանկանում եք ինքներդ ձեզ հետ քաղաքականացված միակողմանի որոշումներ կայացնել, դա ձեր իրավունքն է, սակայն մենք չենք կարող դրան մասնակցել», - ասել է Տոլստոյը մինչեւ դահլիճը լքելը:
Տոլստոյը հայտարարել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն խախտել է կանոնը, ըստ որի որոշումներն ընդունվում են վեհաժողովի անդամների երկու երրորդի մեծամասնությամբ, այլ ոչ թե հանդիպմանը մասնակցող պատգամավորների երկու երրորդի ձայներով:
Հանդիպման աշխատանքային պլանում ընդգրկվել է երկու բանաձեւ: Դրանցից մեկը, որը ստացել է վեհաժողովի 126 անդամների աջակցությունը, վերաբերում է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների գնահատմանը: Մյուս բանաձեւ վերաբերում է ընդդիմության նկատմամբ բելառուսական իշխանությունների գործողություններին: Դրան աջակցել է 122 անդամ: Ընդհանուր առմամբ, վեհաժողովում կա 323 խորհրդարանական:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...