Կոգնիտիվ դիսոնանս՝ Սահմանադրության օրը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ծանր օր էր: Օրենքով սահմանված տոնական օր էր, նույնիսկ ոչ աշխատանքային, իսկ զգացումները չափազանց հակասական էին: Նախ՝ որքան էլ զավեշտալի չհնչի, գործող իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, գոնե մեկ օրով հիշում էին, որ Սահմանադրություն ունենք, շնորհավորում էին Սահմանադրության ընդունման օրը՝ պաթետիկ, ամպագոռգոռ արտահայտություններ անելով սահմանադրականության, պետության, պետականության մասին: Երբ այդ ամենի մասին խոսում են մյուսները, հասկանում ես, բայց երբ այդ ամենը հնչում է այս իշխանավորների, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, մի տեսակ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում:
Ի վերջո, այս մարդիկ երեք տարի շարունակ Սահմանադրության, սահմանադրականության ու օրենքների հետ վարվել են, ինչպես ցանկացել են, դրանք մեկնաբանել են, ինչպես հարմար է եղել իրենց քիմքին՝ սկսյալ ՍԴ դատավորներ փոխելուց մինչև ընտրողական ու կարված քրեական գործեր:Ինչպես նախկինում, այսօր էլ նրանք պարտադրում են համայնքների ղեկավարներին հրաժարական ներկայացնել միայն այն պատճառով, որ նրանց բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը պարտվել է: Ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ օրենքներ, կարևորը մեկ անձի կամքն է ու ցանկությունը: Հենց այս համատեքստում էլ տեղավորվում է նաև երեկվա գեներալական կոչման շնորհումների շքերթը:
Այստեղ մի շատ հետաքրքիր օրինաչափություն կա. բարձր կոչման արժանացածների մեջ հիմնականում նրանք էին, որոնք այս երեք տարում անվերապահ սատարել են Նիկոլ Փաշինյանին, կատարել նրա բոլոր ցանկությունները: Այդուամենայնիվ, ասենք՝ շնորհավոր, ու ցանկանանք, որ այլևս երբեք, ոչ մի պարագայում կոչումներն ու պարգևները չտրվեն բացառապես անձին ունեցած նվիրումի համար, այլ պետությանը, պետականությանը, Սահմանադրությանը, օրենքներին ու այն բնագավառին, որտեղ իրականացվում է ծառայությունը... Հա, ու Սահմանադրության մասին էլ միայն հուլիս 5-ին չհիշենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ