Սիրավե՞պ հայի հետ․ Քսենիա Բորոդինայի երեւանյան այցի մանրամասները
Շատ երկրպագուներ հետաքրքրված են, թե ամուսնալուծությունից հետո ինչ է տեղի ունենում «Դոմ-2»-ի հաղորդավարի անձնական կյանքում: Աղբյուրները նշում են, որ Բորոդինայի համար անհանգստանալու կարիք չկա, նա արդեն դաղստանցի գործարարին փոխարինող է գտել:
Մի քանի օր առաջ 38-ամյա հաղորդավարուհին դիմել է ապահարզանի համար։ Դրանից հետո հայտնի հաղորդավարուհին մեկնել է Երեւան։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ հանգստի համար ընտրված տեղանքը պատահական չէ։ «Светские хроники» Telegram-ալիքի տեղեկատվության համաձայն՝ Քսենիան Հայաստան է մեկնել իր նոր սիրեցյալի հետ հանդիպելու համար: Եթե հավատանք այդ լուրերին, ապա Բորոդինան ամուսնուց բաժանվելուց անմիջապես հետո սիրավեպ է սկսել հայտնի հայ ռեստորատոր Էրիկ Ավագյանի հետ։
«Տելեդիվան Երեւան է մեկնել ռեստորանային բիզնեսով զբաղվող «Գրիշա Էրիկ» մականունով նոր ընկերոջ՝ Էրիկ Ավագյանի մոտ։ Զույգին նկարել են Երեւանի ակումբներից մեկում՝ VIP-հաճախորդների համար նախատեսված պատշգամբում։ Ինչպես գրում են մեզ բաժանորդները, Քսյուշան եւ Էրիկը իրենց պահել են որպես սիրահար զույգ եւ բոլորովին չեն ամաչել հասարակության առջեւ ի ցույց դնել իրենց զգացմունքները», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հեղինակների տեղեկատվության համաձայն՝ Քսենիա Բորոդինայի ստացած հսկայական ծաղկեփնջերը, որոնք նա ցուցադրել է Instagram սոցիալական ցանցում իր պաշտոնական էջում, ստացվել են հենց Գրիշա Էրիկից: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ այս տեղեկատվությունը ապացուցված չէ եւ հիմնված է բացառապես խոսակցությունների վրա: Առայժմ չի կարելի պաշտոնապես պնդել, որ Բորոդինան սիրավեպ ունի Ավագյանի հետ։ Չէ՞ որ Երևանում զույգին նկատած մարդիկ կարող էին ճանաչել, շփոթել, կամ պարզապես խտացնել գույները։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...