Նիգերիայում ահաբեկիչների հարձակումների հետեւանքով զոհվել է յոթ մարդ
Առնվազն յոթ մարդ է սպանվել Նիգերիայի հյուսիս-արեւելքում՝ Կադունա նահանգի բնակավայրերի վրա ահաբեկիչների առանձին հարձակումների հետեւանքով, հաղորդում է Սինխուան:
Նահանգի ներքին անվտանգության եւ ներքին գործերի հանձնակատար Սամուել Արուվանի խոսքով՝ ուրբաթ ահաբեկիչները կատարել են մի քանի հարձակում Կադունայի Չիկուն, Քաջուրու եւ Գիվա շրջանների վրա: Նրա հաղորդմամբ՝ շուրջ յոթ քաղաքացի է զոհվել, ընդ որում՝ չորս մարդ առեւանգվել եւ սպանվել է ահաբեկիչների կողմից Չիկունում, եւս մեկ մարդ սպանվել է նույն օրը Գիվա շրջանում:
Պաշտոնյայի խոսքով՝ շաբաթ վաղ առավոտյան նահանգի կառավարությունը նաեւ հաղորդագրություն է ստացել Քաջուրու շրջանից, որտեղ սպանվել է եւս երկու մարդ: Անվտանգության ծառայությունները հետաքննում են այդ հարձակումը, ասել է նա:
Վերջին ամիսներին Նիգերիայում տեղի են ունեցել ահաբեկիչների հարձակումներ, որոնց հետեւանքով առեւանգվել կամ սպանվել է մի քանի մարդ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...