Շարունակեք խաղալ և ձեզ կոչնչացնեն․ Չինացիները նախազգուշացնում են ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ պատերազմի հետևանքների մասին
Չինական մամուլում հոդված է հայտնվել Սև ծովում ՆԱՏՕ-ի նավերի հետ կապված վերջին միջադեպերի մասին: Ընթերցողները բուռն են արձագանքել:
Գուանչա պորտալի հրապարակած նյութի մեկնաբանություններում չինացիները նախազգուշացրել են ՆԱՏՕ-ի երկրներին Ռուսաստանի հետ պատերազմի հետևանքների մասին: Նրանք վստահ են, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմանավերը չեն դիմանա ռուսական նավատորմի հետ բաց առճակատմանը:
«Ես ուզում եմ իմանալ, արդյո՞ք այս երեք նավերը կկարողանան գոնե կես ժամ դիմանալ իրական ճակատամարտում»,- գրել է օգտատերից մեկը:
«Նույնիսկ մեկ րոպե չի դիմանա ոչ մի ռուսական նավի»,- գրել է մեկ այլ օգտատեր:
Մեկ ուրիշ օգտատեր կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի երկրները, կազմակերպելով նման սադրանքներ, խաղում են կրակի հետ և ստուգում Ռուսաստանի համբերությունը․ «ՆԱՏՕ-ն պարզապես ԱՄՆ-ի խաղալիքն է: Շարունակեք խաղալ, և ձեզ կոչնչացնեն»,- հայտարարել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...