Իրանը կորոնավիրուսի 5-րդ ալիքին բախվելու մտավախություն ունի
Իրանը կարող է բախվել COVID-19-ի հինգերորդ ալիքին, քանի որ կորոնավիրուսի շատ վարակիչ «դելտա» շտամը տարածվում է երկրում: Ըստ Ruters-ի, այս մասին նախազգուշացրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Մտավախություններ կան, որ ամբողջ երկիրը կարող է բախվել 5-րդ ալիքին, եթե բավարար ուշադրություն չդարձվի առողջապահական նախազգուշացումներին: Այսօր հաղորդվում է, որ մարդկանց 69 տոկոսը պահպանում է նախազգուշական միջոցները»,- ասել է Ռոհանին:
Նա ասել է, որ «դելտա» շտամը երկիր է մտել հարավից և հարավ-արևելքից: «Եվ մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի կանխենք դրա տարածումը երկրում: Բոլոր առողջապահական կանոնակարգերը պետք է ամբողջությամբ պահպանվեն, հակառակ դեպքում մենք խնդիր կունենանք»,- ասել է Ռոհանին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...