Ջուրն ընկած Boeing 737 բեռնատար ինքնաթիռի անձնակազմը փրկվել է
Հոնոլուլուի մոտակայքում ջուրն ընկած Boeing 737 բեռնատար ինքնաթիռի երկու օդաչուները փրկվել են: Այս մասին հայտնել է CNBC-ն՝ հղում կատարելով ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությանը:
«ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը եւ Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը կքննեն միջադեպը», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Վարչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 02:30-ին: Օդաչուները հայտնել են շարժիչի անսարքության մասին եւ փորձել են վերադառնալ Հոնոլուլու, սակայն ստիպված են եղել օդանավը իջեցնել ջրի վրա:
Նշվում է, որ նման բեռնատար ինքնաթիռները հաճախ գործում են մի քանի տասնամյակ, իսկ մինչ այդ՝ օգտագործվում են ուղեւորափոխադրման համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղետը տեղի է ունեցել Կալաելոա օդանավակայանից մոտ երկու մղոն հեռավորության վրա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...