Անգաղափար ու անղեկ․ մարդկանց մեծ մասը կարծում է, թե իր քվեն ոչ մի դերակատարում չունի․ մեկ է՝ լինելու է այն, ինչ որ պիտի լինի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր հասարակությանը, նրա մտածելակերպն ու հոգեբանությունը հասկանալու համար հարկավոր է լրջորեն ուսումնասիրել վերջին ընտրությունները։ Դա այն բանալին է, որը կօգնի հասկանալ, թե ով է 21-րդ դարի հայը, և ինչ է ուզում նա այս կյանքից։ Մեր հասարակությունը, իհարկե, շատ բազմաշերտ է, և այդ շերտերն իրարից անչափ տարբերվում են, սակայն հասարակության այն հատվածը, որի որոշումներից է կախված մեր՝ բոլորիս ապագան՝ մեծամասնությունը, բավականին ընդհանրություններ ունի, և դա է հարկավոր ուսումնասիրել։
Ըստ իս՝ հայ հասարակության մեծամասնությանը միավորում է մի կարևոր ընդհանրություն․ դա քամահրական վերաբերմունքն է ընտրությունների՝ որպես իշխանության ձևավորման գործիքի նկատմամբ։ Դա սեփական քվեի գիտակցության բացակայությունն է և այդ քվեն պատահական ազդակների ներքո բաշխելը։
Բավականին գրագետ ծանոթս, օրինակ, որը երդվյալ նիկոլական է, իր ձայնը տվեց «Հայաստան» դաշինքին, քանի որ մանկության ընկերոջ աղջկա անունը դաշինքի նախընտրական ցանկում էր։ Իսկ ցանկացած ապագաղափարական ընտրություն մերժելի է հավասարապես։
Նույնկերպ շատ ավելի մեծ թվով մարդիկ իրենց ձայնը տվել են իշխանություններին, մեկը՝ վախի, մյուսը՝ գլուխը պրծացնելու, երրորդը՝ ինչ-որ մեկից մուռ հանելու կամ ինչ-որ մեկին հաճոյանալու համար։ Այս ամենը վկայում է այն մասին, որ մարդկանց մեծ մասը կարծում է, թե իր քվեն ոչ մի դերակատարում չունի․ մեկ է՝ լինելու է այն, ինչ որ պիտի լինի։
Նրանք սկզբունքների, արժեքների, գաղափարի չեն ծառայում և իրենց քվեն էլ անարժեք բան են համարում, որն այսօր սրան են տալիս, վաղը կարող են մեկ ուրիշին տալ և բացարձակապես խղճի խայթ չունենալ, որ հենց իրենց մասնակցությամբ է ձևավորվել ապազգային ու երկիրն աղետի հասցնող իշխանությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ