Նավթը թանկանում է
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտյան փոքր-ինչ բարձրանում են ՕՊԵԿ+ նիստի նախաշեմին, վկայում են սակարկությունների տվյալները։
Հյուսիսային ծովի Brent տեսակի նավթի խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը ավելացել է 0,16 տոկոսով՝ մինչեւ 74,74 դոլար, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները՝ 0,2 տոկոսով՝ մինչեւ մեկ բարելը 73,62 դոլար։
Թրեյդերների ուշադրության կենտրոնում է լինելու ՕՊԵԿ+ նիստը, որը տեղի կունենա հինգշաբթի ավելի ուշ ժամի։ Վերլուծաբանները կարծում են, որ դաշինքը ավելացնելու է արդյունահանումն օգոստոսին՝ հումքի պահանջարկի աճի ֆոնին։
Իրավիճակը շուկայում ներկա պահին նպաստում է նավթի եւ նավթամթերքների գների աճին։ Մի կողմից՝ նկատվում է պահանջարկի կտրուկ աճ, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից, որտեղ աստիճանաբար հանվում են կարանտինային սահմանափակումները, մյուս կողմից՝ առաջարկի մակարդակը մնում է գրեթե անփոփոխ։ Սրա հետ կապված՝ փորձագետները նշում են հումքի հնարավոր դեֆիցիտ արդեն ընթացիկ տարում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...