Դավիթ Մանուկյանը պատրաստվում է մասնակցել «Холостяк» շոուին
Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայից բաժանվելուց հետո ռեփեր Դավիթ Մանուկյանի հայտնիությունը լրջորեն աճել է։ Նա սկսել է մտերիմ շփվել բազմաթիվ հայտնիների հետ, ինչպես նաեւ հաճախ երեւալ տարբեր հեռուստահաղորդումներում՝ «Դոմ 2» եւ խոհարարական շոու։
Այժմ արդեն Դավիթը մտածում է այն մասին, որ պատրաստ է գրավել այլ հեռուստանախագծեր եւս, օրինակ՝ «Холостяк» շոուն։ Բլոգերը վստահ է, որ դրական արդյունք կունենա եւ կկարողանա գտնել սիրուն։ «Պատկերացրեք, ես կլինեմ առաջին ամուրին, որի մոտ կստացվի շոուից հետո հարաբերություններ կառուցել»,- Instagram-յան էջում նշել է Մանուկյանը։
Բլոգերի հետեւորդներն աջակցել են նրան՝ նշելով, որ այդ եթերաշրջանը լավագույնը կլիներ նախագծի գոյության ընթացքում։ Վարկանիշները եւս կբարձրանային, եթե Դավան նոր «ամուրին» լինի։ «Դավ, ամենայն հավանականությամբ, դա լավագույն «Холостяк»-ը կլինի։ Եվ այն կդիտի ամբողջ աշխարհը։ Մի խոսքով՝ այնտեղ սպասում ենք քեզ»,- գրել է երկրպագուներից մեկը։ «Հարցեր չկան»,- վստահ պատասխանել է Մանուկյանը։
Ի դեպ, եթե հենց այդպես լինի, եւ Օլգա Բուզովայի նախկին սիրելիին հաջողվի լինել շոուի հաղթողի հետ, նա կլինի առաջինը, քանի որ նախագծի հերոսների սիրավեպերն աղջիկների հետ ավարտվել են ոչնչով, ինչպես, օրինակ, Տիմատիի եւ Կատյա Սաֆարովայի դեպքում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...