Կիմ Չեն Ընը քննադատել է բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կորոնավիրուսի կանխարգելման գործում ձախողումների համար
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը քննադատել է բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կորոնավիրուսի կանխարգելման գործում ձախողումների համար:
Քաղբյուրոյի նիստում Կիմը քննադատել է բարձրաստիճան պաշտոնյաներին՝ աճող համավարակի պայմաններում հակավիրուսային միջոցառումներ պլանավորելու եւ իրականացնելու հարցում անգործունակության, անպատասխանատվության եւ պասիվության համար, հայտնում է ՑՏԱԿ-ը:
Նա նշել է, որ «պետական կարեւոր գործերի համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաները անտեսել են համավարակը կանխելու երկարատեւ պետական արշավի համար անհրաժեշտ կազմակերպչական, ինստիտուցիոնալ, նյութական, գիտական եւ տեխնոլոգիական միջոցառումների ընդունման վերաբերյալ կուսակցական կարեւոր որոշումների իրականացումը»: Սա «հանգեցրել է պետության եւ ժողովրդի անվտանգության ապահովման մեծ ճգնաժամի եւ ծանր հետեւանքների»:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ կուսակցությունը հետ է կանչել Քաղբյուրոյի՝ Կիմից եւ չորս այլ բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված նախագահության ազդեցիկ անդամին, որի անունը չի նշվում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...