Կատալոնիայի անկախության հանրաքվե չի լինի. Իսպանիայի վարչապետ
Իսպանիայի կազմից Կատալոնիայի առանձնանալու հանրաքվե չի լինի։ Այս մասին հայտարարել է թագավորության կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով պատգամավորների Կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ինքնորոշման հանրաքվե չի լինի, եթե միայն նրանք, ովքեր հանդես են գալիս դրա օգտին, չկարողանան համոզել այդ պալատի երեք հինգերորդին փոխել սահմանադրության երկրորդ հոդվածը (իսպանական ազգի անխախտ միասնության մասին), իսկ հետո իսպանացիները հավանություն տան այդ փոփոխություններին (ազգային) հանրաքվեում»,- պարզաբանել է վարչապետը։ Սանչեսը նաեւ հավաստիացրել է, որ Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը, որի առաջնորդն է նա, «երբեք չի համաձայնի» պլեբիսցիտի անցկացմանը։
Երեքշաբթի Իսպանիայի վարչապետը եւ Կատալոնիայի վարչապետ Պերե Արագոնեսը Մադրիդում հանդիպել են առաջին անգամ այս տարվա մայիսի 21-ին ինքնավարության նոր ղեկավարի հաստատման պահից հետո։ Դրա արդյունքներով՝ Արագոնեսը, որը հանդես է գալիս թագավորության ակզմից դուրս գալու օգտին, հայտարարել է, որ սեպտեմբերին Բարսելոնայում տեղի կունենա տարածաշրջանային եւ կենտրոնական կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումը կատալոնյան ճգնաժամի կարգավորման վերաբերյալ։ Նա նաեւ հերթական անգամ հանդես է եկել տարածաշրջանի անկախության պլեբիսցիտի անցկացման օգտին։
2017թ. հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցավ թագավորության կազմից դուրս գալու քվեարկություն, Մադրիդը սկզբից եւեթ հանրաքվեն անվանեց ոչ լեգիտիմ եւ հրաժարվեց ճանաչել դրա արդյունքները։ Նույն թվականի հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց անկախ հանրապետության հռչակման բանաձեւը։ Ի պատասխան՝ երկրի իշխանությունները գործի դրեցին մինչ այդ երբեք չկիրառված սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ տվեց սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավարումը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...