Բելառուսի պատասխանը ԵՄ պատժամիջոցներին. երկիրը դադարեցնում է մասնակցությունն «Արեւելյան գործընկերությանը»
Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն, որում թվարկված են պատասխան միջոցները, որոնք Բելառուսն ընդունել է Եվրոպական միության մտցրած պատժամիջոցներին ի պատասխան, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
«Բելառուսի հանդեպ աննախադեպ սահմանափակիչ միջոցների առնչությամբ» այսօր ԱԳՆ է կանչվել ԵՄ ներկայացուցչության ղեկավար Դիրք Շուբելը։ «Եվրամիության դեսպանին է ներկայացվել բելառուսական կողմի ամուր դիրքորոշումը պատժամիջոցների՝ որպես ինքնիշխան եւ անկախ պետության վրա ճնշման գործիքի կիրառման բացարձակ անընդունելիության մասին։ Դիվանագետին է ներկայացվել տեղեկատվություն կոնկրետ քայլերի մասին՝ Բելառուսի ազգային անվտանգությանն սպառնացող եւ նրա տնտեսությանն ու քաղաքացիներին անմիջական վնաս հասցնող գործողություններին հարկադրյալ արձագանքելու շրջանակում»,- ասվում է հայտարարությունում։
Ինչպես տեղեկացրել են ԱԳՆ-ում, ԵՄ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչը հետ է կանչվում Մինսկ՝ խորհրդակցությունների համար։ Նաեւ Բելառուսում ԵՄ ներկայացուցչության ղեկավարին առաջարկվել է մեկնել Բրյուսել՝ խորհրդակցությունների համար, որպեսզի իր ղեկավարությանը հասցնի բելառուսական կողմի դիրքորոշումը ճնշման եւ պատժամիջոցների անընդունելիության մասին։
«Բացի այդ, պատասխան կարգով կարգելվի եվրակառույցների ներկայացուցիչների եւ Եվրամիության երկրներից այն անձանց մուտքը Բելառուս, ովքեր օժանդակել են սահմանափակիչ միջոցների ընդունմանը»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում։
Բելառուսը նաեւ դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությանը եւ գործի է դնում ԵՄ-ի հետ ռեադմիսիայի համաձայնագրի գործողության դադարեցումը։
Բելառուսական կողմը նաեւ շարունակում է արձագանքման այլ միջոցներ քննարկել, այդ թվում տնտեսական բնույթի։ «Մենք հույս ունենք, որ ԵՄ եւ նրա անդամ պետությունների պաշտոնատար անձինք գիտակցում են Բելառուսի հետ հարաբերություններում ուժային մոտեցման կիրառման վնասակարությունն ու անհեռանկարայնությունը։ Բելառուսական կողմի առաջարկները Եվրամիության հետ երկխոսության, փոխգործակցության եւ համագործակցության զարգացման մասին՝ իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա, մնում են ուժի մեջ»,- ասել են ԱԳՆ-ում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...