Բրազիլիան զորք կկիրառի Ամազոնում անտառահատումների դեմ պայքարի համար
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հրամանագիր է ստորագրել, որով երկրի իշխանություններին կթույլատրվի Ամազոնի խոնավ արևադարձային անտառների շրջակայքում զինծառայողներ տեղակայել՝ բնապահպանական հանցագործությունների և ապօրինի անտառահատումների դեմ պայքարելու համար, հաղորդում է AP-ն։
Հրամանագիրը նախատեսում է զինծառայողներին ուղարկել Ամազոնաս, Մատու Գրոսու, Պարա և Ռոնդոնիա նահանգներ, որտեղ նրանք կմնան մինչև օգոստոսի 31-ը:
Հրամանագրի տեքստի համաձայն՝ զինված ուժերը կգործեն տեղական իշխանությունների և շրջակա միջավայրի պահպանության մարմինների հետ համակարգմամբ:
Մայիսին Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը հայտնել էր, որ Ամազոնում անտառահատումների տեմպերը շարունակում են աճել: Կազմակերպության առցանց հարթակի տվյալների համաձայն՝ 2021 թվականի ապրիլին անտառահատումների թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 43 տոկոսով։
Բրազիլիայի նախագահը, ապրիլի վերջին ելույթ ունենալով կլիմայական գագաթնաժողովում, խոստացել էր պայքարել ապօրինի անտառահատումների դեմ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...