Քանի՞ տարի է գործելու «նախկինների» հնարքը
«Առավոտը» գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում և բնակավայրերում խնդիրներ են առաջացել ոռոգման և խմելու ջրի հետ կապված: Այնպես չի, որ խնդիրը նոր է. որքան հիշում եմ, ամռանը ջրամատակարարման խափանումներ եղել են՝ անկախ ռեժիմների և իշխանությունների բնույթից: Դա չի նշանակում, որ եթե այսօր բույսերը և մարդիկ տառապում են ջրի բացակայությունից, ապա դրա մասին պետք չի գրել ու խոսել, պետք չի պահանջել, որ խնդիրը կարգավորեն ներկա պետական մարմիները, իսկ ջրից զրկվածներն իրավունք չունեն իրենց պահանջներն առաջ քաշելու:
Բայց, քանի որ այսօրվա իշխանությունների տեսանկյունից՝ չկա որևէ թերություն կամ արատ, որի համար նրանք կարող են մեղավոր լինել, և եթե կա որևէ բացասական երևույթ, ապա դրա պատասխանատուն նախկիններն են, ջրի դեպքում էլ է գործում իրենց ավանդական «ատմազկան»: Վարկածները երկուսն են. 1/ ջրերը անջատել է տվել Քոչարյանը, 2/ բա որ Ջրօգտագործման ընկերությունները առաջ թալանում էին… Առաջին վարկածը չքննարկենք՝ դրա սպառողները Փաշինյանի ընտրազանգվածի տիպիկ ներկայացուցիչներն են: Երկրորդ քարոզչական հնարքը հիմնված է մշտական «բա որ»-ի վրա: Բնակչության մեծ մասին դա համոզիչ է թվում:
Բայց ես ունեմ դրան շատ պարզ պատասխաններ: Եթե դուք իշխանություն եք, դուք չպիտի սահմանափակվեք ընդհանրական անհասցե մեղադրանքներով, այլ մանրամասն ցույց տաք, թե որտեղ և ինչ չարաշահում է եղել՝ դա է խնդիրը շտկելու միակ ճանապարհը: Եվ հետո՝ դուք ժամանակ ունեիք այդ թերությունը շտկելու համար, և քանի որ երեք տարի դա չեք արել, ուրեմն պատասխանատվությունը ձերն է, ոչ թե նախկիններինը: Եվ ամենակարևոր հարցը. քանի՞ տարի է հնարավոր սեփական անճարակությունը արդարացնել «նախկիններով»՝ 5, 10, 20 տարի:
Այդ վերջին հարցի պատասխանն ակնհայտ է՝ այնքան ժամանակ, որքան դա «ուտվում» է քաղաքացիների մեծամասնության կողմից: Առայժմ այդ հնարքն աշխատում է, և վերջին ընտրությունները դրա ապացույցն են: Ջրի հարցը գուցե ամենակարևոր խնդիրը չէ՝ պարզապես ես դա բերել եմ որպես օրինակ, որպես իշխանության քարոզչության հարացույց (մոդել): Որ ոլորտին էլ ձեռք տաս, միանգամից «բուսնում է» նախկինների ստվերը, որը շատ արագ ծածկում է ներկաների բոլոր արատներն ու ձախողումները:
Պատերազմում կրած ամոթալի պարտությունից սկսած և հայտնի բժշկի կալանավորմամբ վերջացրած՝ գործում է այս ամենազոր միջոցը՝ «բա որ էն վախտ այսպես էր, դա լա՞վ էր»: Հարցը, բնականաբար, հռետորական է. իհարկե վատ էր, բայց ով ասաց, որ հիմա էլ պետք է վատ լինի: …Հերթական շփումս քաղաքացու հետ: «Բա ե՞րբ է մեր երկիրը դզվելու»: «Ի՞նչ իմանամ»: «Ուղղակի մեղք է մեր ժողովուրդը, միշտ խաբվում է»: «Է՜, թող չխաբվի»: «Չի ստացվում՝ համոզողներն օձի լեզու ունեն»»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ