Ձայնագրություն. Փաշինյանին չընտրած եզդիական գյուղերի ղեկավարներին ստիպում են հրաժարական տալ
Ինչպես և սպասելի էր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից հետո անցել է բռնաճնշումների: Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հյատարարում էր, որ պատժելու է բոլոր այն համայնքի ղեկավարներին, որոնք իր թիմի դեմ կաշխատեն:
Այս ընտրություններում եզդիաբնակ երկու տասնյակի հասնող գյուղերից ընդամնեը 3-ում Փաշինյանը պարտվել էր: Այդ գյուղերն են՝ Դդմասար (Ղաբախթափա), Արևուտ (Բառոժ) և Սորիկ: Դդմասար համայնքում ՔՊ-ն ստացել է 12 ձայն, իսկ «Հայաստան»դաշինքը 24 ձայն: Արևուտ համայնքում ՔՊ-ն ստացել է 16 ձայն, 16 ձայն «Հայաստան»դաշինքը և 5 ձայն «Պատիվ ունեմ»դաշինքը: Սորիկ համայանքում ՔՊ-ն ստացել է 12 ձայն, «Հայաստան» դաշինքը 9 ձայն, «Պատիվ ունեմ» դաշինքը 4 ձայն, ԲՀԿ-ն 3 ձայն: Ինչպես տեսնում եք նշված բոլոր համայնքներում ՔՊ-ն (Նիկոլ Փաշինյանը) պարտվել է ընդդիմադիր ուժերին:
Խնդրի մասին իր ֆեյսբուքյան էջում խոսել է «Սինջար եզդիների ազգային միավորում»հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին: Նա հեռախոսազրույց է ունեցել Դդմասար համայնքի արդեն նախկին ղեկավար Գագո Օսեյանի հետ: Համայանքի նախկին ղեկավարը չի հերքել, որ իրենից պահանջել են հրաժարական ներկայացնել և ինքը ներկայացրել է:
Հիշեցնենք, որ 2018 թվականին, երբ Փաշինյանը ԱԺ-ում վարչապետ էր ընտրվում հայտարարում էր, որ իր իշխանության ընթացքում ազգային փոքրամասնությունները կկարողանան նաև ընդդիամդիր գործունեություն ծավալել: Սա ըստ էության Փաշինյանի հերթական խոստումն էր, որը ևս չի պահվել:
Մանրամասները՝ Politik.am-ի տեսանյութում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ