Թուրքիան եւ Լիբանանը քննարկում են համագործակցության հեռանկարները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ, հաղորդում է Ahval-ը: Հանդիպումը տեւել է երկու ժամ եւ ներառել ճաշը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրադարություններն ու համագործակցությունը մարտահրավերներին հակազդելու հարցում, որոնց բախվում են տարածաշրջանի երկրները:
Հարիրին եւ Էրդողանը քննարկել են Լիբանանի ու Թուրքիայի միջեւ երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաեւ Բեյրութը վերականգնելու հարցում ջանքերն այն պահից, երբ Լիբանանում կձեւավորվի նոր կառավարություն, ասված է Լիբանանի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ:
Բեյրութում անցած տարի օգոստոսին ավերիչ պայթյունը խլել է առնվազն 100 մարդու կյանք, հազարավոր մարդիկ վիրավորվել են:
Այս տարի դա Էրդողանի եւ Հարիրիի արդեն երկրորդ հանդիպումն է: Ինչպես նշում են հրապարակման հեղինակները, Լիբանանի վարչապետի անունը կապվում է Թուրքիայում կոռուպցիոն գործարքների հետ: Այսպես, Հարիրին մեղադրվում է Türk Telekom -ի գործունեության մեջ ենթադրյալ մասնակցության համար: Türk Telekom-ը Թուրքիայում տեղեկատվական հաղորդակցական ոլորտում առաջատար ընկերությունն է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...