Առնոլդ Շվարցենեգերը կնոջից ամուսնալուծվում է հարաբերությունների խզումից տասը տարի անց
Առնոլդ Շվարցենեգերը վերջապես պաշտոնապես ամուսնալուծվում է իր կնոջ՝ Մարիա Շրայվերի հետ հարաբերությունների խզումից 10 տարի անց։ Կինոաստղի կինը ամուսնալուծության մասին փաստաթղթերը ներկայացրել էր դեռ 2011 թվականին՝ այն բանից հետո, երբ Առնոլդը խոստովանել էր, թե իրենց տան աշխատակցուհու երեխայի հայրն է:
Այժմ The Blast պորտալը հայտնում է, որ Առնոլդը «տեղեկատվության բացահայտման դիմում է ներկայացրել”, ինչը սովորաբար խոսում է այն մասին, որ ամուսնալուծության գործը մոտենում է ավարտին: Պարբերականը հայտնում է, որ փաստաթուղթը «պետք է փոխանցվի մյուս կողմին՝ նախքան կամ համաձայնագրի կնքումը, որը լուծում է սեփականության կամ աջակցության հարցերը”:
Զույգը պլանավորում է բոլոր հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով, քանի որ նրանց չորս երեխաներն արդեն չափահաս են: Առայժմ միակ հարցը, որը մնում է չլուծված ֆինանսականն է, եւ նրանց ակտիվները բավականին տպավորիչ են։ Հաղորդվում էր, որ Առնոլդի եւ Մարիամի ունեցվածքը գնահատվում է ավելի քան 400 մլն դոլար, եւ որ նրանց միջեւ ամուսնական համաձայնագիր չի եղել, ինչը նշանակում է, որ նրանց ամբողջ ունեցվածքը պետք է հավասարաչափ բաժանվի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...