Թրամփն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները «դարի հանցագործություն» է անվանել
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Օհայո նահանգում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ վերստին հայտարարել է՝ 2020-ի նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են․ Սպիտակ տան նախկին ղեկավարն այդ ընտրություններն անվանել է «դարի հանցագործություն», գրում է The Guardian-ը։
«Իմ կարծիքով՝ այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերին, դարի հանցագործություն էր։ Մենք չենք պարտվել ընտրություններում, ո՛չ, մենք չենք պարտվել»,- Սպիտակ տնից հեռանալուց ի վեր առաջին հանրահավաքում հայտարարել է նա՝ նոյեմբերին կայացած ընտրությունները որակելով «իսկական խայտառակություն»։
Ընդ որում, Թրամփն էլեկտրոնային քվեարկության հետ կապված «խարդախության» պատճառով ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները համեմատել է 2004-ին Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունների հետ:
«Պետդեպարտամենտը ժամանակին քննադատում էր կոմունիստական երկրներում էլեկտրոնային քվեարկության արդյունքների կեղծումը, ինչը տեղի ունեցավ ԱՄՆ-ում։ Նրանք ապօրինաբար փոխել են ձայների հաշվարկի արդյունքները։ 2004-ին այդպես էր եղել նաև Ուկրաինայում»,- հավելել է ԱՄՆ-ի նախկին նախագահը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...