Արդյո՞ք պատերազմից հետո Արցախում իրականացվել է մթնոլորտի, հողային ռեսուրսների փորձագիտական ուսումնասիրություն. բաց նամակ
Արցախի բնակիչ Արմինե Ավագիմյանը Արցախցիներին մտահոգող հերթական խնդրի պարզաբանման նպատակով բաց նամակով դիմել է Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահ Ֆելիքս Գաբրիելյանին:
Նամակում մասնավորապես ասվում է.
«Արցախցիներին մտահոգող հերթական խնդրի պարզաբանման նպատակով բաց նամակով դիմում եմ Արցախի Հանրապետության
բնապահպանության կոմիտեի նախագահ
պարոն Ֆելիքս Միքայելի Գաբրիելյանին
Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում Արցախի եւ արցախահայության համար կենսական նշանակություն ունեցող բնական ռեսուրսների կենսագործունեության լիարժեք վերականգնման եւ անվտանգության երաշխիքների հիմնահարցը, խնդրում եմ Ձեզ տեղեկություններ տրամադրել.
1. թե ինչպիսի՞ն են Արցախում օգտագործվող խմելու և ոռոգման ջրերի քիմիական եւ ֆիզիկական չափանիշները և արդյոք իրականացվում է.
- պարբերական մշտադիտարկում այդ ջրերի որակը պարզելու ուղղությամբ,
- բազմակողմանի ուսումնասիրություն՝ ջրի կազմի մեջ քիմիական էլեմենտների և միացությունների վերաբերյալ,
- որտեղ կարելի է ծանոթանալ դրանց արդյունքներին։
2. արդյո՞ք պատերազմից հետո Արցախում իրականացվել է մթնոլորտի/օդի եւ հողային ռեսուրսների փորձագիտական ուսումնասիրություն եւ գնահատական՝ հատկապես կապված Ադրբեջանի կողմից միջազգայնորեն արգելված զինատեսակների կիրառությունից հետո առաջացած հնարավոր էկոցիդի վտանգը, ինչի վերաբերյալ գրառումներ եւ հոդվածներ էին տեղադրվել նաեւ Ձեր ղեկավարած կառույցի ՖԲ էջում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում