Մաքսիմի մենեջերը պատմել է երգչուհու վիճակի մասին մեկ շաբաթ արհեստական կոմայում գտնվելուց հետո
Փոփ երգչուհի Մաքսիմի մեջեները լրագրողներին պատմել է աստղի վիճակի մասին, որը մեկ շաբաթ գտնվել է կոմայում։
«Էական փոփոխություններ չեն եղել, սակայն վիճակը կայուն է։ Թոքերի արհեստական օդափոխության սարքի հետ կապված կանխատեսումներ առայժմ չկան, դրա համար պետք է լավացում լինի»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նա։
Նախորդ շաբաթվա կեսերին Մաքսիմը (իսկական անունը՝ Մարինա Մաքսիմովա) հետեւորդներին հայտնել է, որ հայտնվել է հիվանդանոցում, ախտահարված է թոքերի 40 տոկոսը, սակայն կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է։
Արդեն երեք օր անց՝ հունիսի 19-ին, հայտնի է դարձել, որ երգչուհուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին եւ գցել արհեստական կոմայի մեջ։ Բժիշկները նման որոշում են կայացրել թոքերի վիճակը լավացնելու եւ թթվածնային քաղցը կանխելու նպատակով։ Սպասվում էր, որ Մաքսիմը կոմայի վիճակում կլինի երեք-չորս օր։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...