Մինչև ամսվա վերջ նորություն կունենանք. Սերգեյ Մինասյանը՝ Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելու մասին
«Հրապարակը» գրում է. «Դեռևս ամիսներ առաջ մենք գրել էինք, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի փոխարեն շուտով դեսպան է նշանակվելու քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, և ագրեմանը (կառավարության համաձայնությունը՝ իր երկրում տվյալ անձին որպես դիվանագիտական ներկայացուցիչ ընդունելու) արդեն ուղարկվել է վրաց իշխանությունների կողմից: Այս կադրային փոփոխությունը մի կողմից պայմանավորված էր աշխարհահռչակ մարզիկի՝ դեսպանի պաշտոնում չհաջողելու հանգամանքով, մյուս կողմից՝ նրա առողջական վիճակով: Դե, իսկ Սերգեյ Մինասյանն էլ երիտասարդ քաղաքագետ է, ծնունդով Ջավախքից՝ Ախալքալաք քաղաքից: Եվ քանի որ մեզանում պրոֆեսիոնալ դիվանագետները չեն դեսպան նշանակվում, ապա նա լիովին տեղավորվում է այդ պաշտոնի տրամաբանության մեջ: Սակայն ամիսներն անցնում են, իսկ նշանակումը ձգձգվում է: Սերգեյ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դեռ նորություն չունենք, որովհետև արձակուրդային շրջանը դեռ չի վերջացել, ես կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ նորություն կունենանք»: Այսինքն՝ իր ագրեմանն արդեն եկե՞լ է: Պարոն Մինասյանն ասաց. «Չեմ կարող դա հաստատել, որովհետև ես քաղաքում չեմ եղել և տեղյակ չեմ՝ արդյոք նախարարությունն ստացել է, թե ոչ»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...